Խանութպանը կանգնած էր խանութի վաճառասեղանի հետևում և նայում էր փողոցին։ Մի փոքրիկ աղջիկ մոտեցավ խանութին և բառացիորեն հենվեց դրա պատուհանին: Երբ տեսավ այն, ինչ փնտրում էր, նրա աչքերը փայլեցին ուրախությունից...
Նա ներս մտավ և խնդրեց, որ իրեն ցույց տան փիրուզե ուլունքներով վզնոցը։
<<Քրոջս համար են: Կարո՞ղ եք դա գեղեցիկ փաթեթավորել:>>․ հարցրեց աղջիկը։
Սեփականատերն անվստահությամբ նայեց երեխային և հարցրեց․ <<Իսկ որքա՞ն գումար ունես:>>
Աղջիկը գրպանից մի թաշկինակ հանեց, բացեց այն և մի բուռ մանրադրամները լցրեց վաճառասեղանի վրա։ Մեծ հույսով նա հարցրեց. <<Բավարա՞ր է։>>
Սեղանին կար ընդամենը մի քանի մանր մետաղադրամ։ Աղջիկը հպարտությամբ շարունակեց. «Գիտե՞ք, ես ուզում եմ նվեր անել ավագ քրոջս։ Ինչ մեր մայրը մահացել է, քույրս մեզ է խնամում և իսկ իր համար ժամանակ չունի։ Այսօր նրա ծննդյան օրն է, և ես վստահ եմ, որ նա երջանիկ կլինի ստանալ նման ուլունքներով վզնոցը, դա շատ կհամապատասխանի իր աչքերի գույնին։
Խանութպանը վերցրեց ուլունքներով վզնոցը, մտավ խանութի խորքը, բերեց պատյանը, փիրուզե ուլունքներով վզնոցը դրեց դրա մեջը, ժապավենով փաթաթեց ու կապեց։
<<Վերցրու։>>․ ասաց աղջկան, << զգույշ տար>>։
Փոքրիկ աղջիկը դուրս վազեց և թռվռալով գնաց տուն։ Աշխատանքային օրը մոտենում էր ավարտին, երբ նույն խանութի շեմը հատեց մի երիտասարդ աղջիկ։ Նա վաճառասեղանին դրեց վաճառողին ծանոթ պատյանը, առանձին փաթեթավորված թուղթը ու գանդած ժապավենը:
<<Այս ուլունքներով վզնոցը այստե՞ղ են գնել: Որքա՞ն արժեն դրանք։>>
<< իմ խանութի ցանկացած ապրանքի արժեքը միշտ գաղտնի պայմանավորվածություն է իմ և հաճախորդի միջև>>․ ասաց խանութի սեփականատերը։
Աղջիկը շարունակեց. «Բայց քույրս ընդամենը մի քանի մետաղադրամ ուներ։ Իսկական փիրուզե ուլունքներով վզնոց է, այդպես չէ՞: Պետք է, որ շատ թանկ լինի։ Մենք չենք կարող գնել:
Խանութպանը վերցրեց ուլունքներով վզնոցը մեծ քնքշությամբ ու ջերմությամբ վերականգնեց փաթեթավորումը, տվեց աղջկան ու ասաց. «Նա վճարեց ամենաբարձր գինը…Ավելին, քան ցանկացած մեծահասակ կարող էր վճարել. նա տվեց ինձ այն ամենը, ինչ ուներ:
Լռություն տիրեց փոքրիկ խանութում, և երկու արցունքներ գլորվեցին աղջկա դեմքով մեկ, որը դողացող ձեռքի մեջ բռնել էր փոքրիկ կապոցը...
No comments:
Post a Comment