ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՎ ՄԵԿ ԲԱԺԱԿ ՋՈՒՐԸ

 Պրոֆեսորը վերցրեց մի բաժակ ջուրը, մեկնեց առաջ և հարցրեց իր ուսանողներին,- <<Ի՞նչ եք կարծում, որքա՞ն է կշռում այս բաժակը:>>


Լսարանում լսվեցին աշխույժ շշուկներ․․․

<<Մոտ 200 գրամ:>> <<Ոչ, միգուցե 300 գրամ:>> <<Միգուցե 500 գրամ>>, - սկսեցին հնչեցնել տարբեր պատասխաններ:

<<Ես իրականում չեմ կարող ասել, թե որքան է վերջինիս կշիռը, մինչև չկշռեմ: Բայց հիմա դրա կարիքը չկա։ Հարցս այսպիսին է, իսկ ի՞նչ կլինի, եթե ես բաժակն այսպես մի քանի րոպե պահեմ>>. հարցրեց պրոֆեսորը։

<<Ոչինչ>>․ լսվեց պատասխան լսարանից։

«Իրոք, ոչ մի սարսափելի բան չի լինի», - ավելացրեց պրոֆեսորը:




-Իսկ ի՞նչ կլինի, եթե այս բաժակը մեկնած ձեռքիս մեջ բռնեմ, օր․՝ երկու ժամ>>, - հարցրեց պրոֆեսորը։

<<Ձեր ձեռքը կսկսի ցավել>>,- լսվեց լսարանից։

<<Իսկ եթե ամբողջ օրը պահե՞մ>>,-կրկին հարցրեց պրոֆեսորը։

<<Ձեր ձեռքը կթմրի, դուք կունենաք մկանային ծանր խանգարում և կաթված: Հնարավոր է, որ ստիպված լինեք նույնիսկ հիվանդանոց տեղափոխվել>>,- ասաց ուսանողներից մեկը։

<<Ի՞նչ եք կարծում, բաժակի քաշը կփոխվի՞, երբ ես այն ուղղակի պահեմ ամբողջ օրը ձեռքիս մեջ>>,- հարցրեց պրոֆեսորը։

<<Ոչ>>,- շփոթված պատասխանեցին ուսանողները։

<<Իսկ ի՞նչ պետք է անել այս ամենը շտկելու համար>>, - հարցրեց պրոֆեսորը։

<<Պարզապես դրեք բաժակը սեղանին>>, - ժպիտով պատասխանեց ուսանողներից մեկը։

<<Ճիշտ եք,- Պրոֆեսորը պատասխանեց ուրախությամբ, - այդպես է և կյանքի բոլոր դժվարությունների ժամանակ։ Մի քանի րոպե մտածեք ինչ-որ խնդրի շուրջ, և այն կհայտնվի ձեր կողքին։ Մտածեք դրա մասին մի քանի ժամ շարունակ և այն ձեզ կվհատեցնի: Եթե ամբողջ օրը մտածեք, դա ձեզ կաթվածահար կանի։ Կարող եք մտածել խնդրի մասին, բայց դա, որպես կանոն, ոչ մի բանի չի հանգեցնի։ Նրա «քաշը» չի նվազի։ խնդրի լուծման միակ միջոցը գործողությունն է: Լուծեք այն կամ մի կողմ դրեք։ Իմաստ չկա հոգու մեջ ծանր քարեր կուտակել, որոնք ձեզ կաթվածահար են անում>>։

No comments:

Post a Comment

ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...