ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ․․․

Փորձությունն է մի գինով թաս, 

Խմիր դու այն որպես Աստծո ձեռքից քեզ ընծա հասած՝ կյանքի քո էջերից մեկում առկա մի դաս։ 

Խմիր այն կարծես քեզ համար բերք է, 

Այն հոգիդ հարստացնող մի լավ ընդերք է․․․ 


Փորձությունները լինում են տարբեր․ թեթև և դաժան

Փորձությունն է կյանքին և դարման, և դեղ, և լուծում, 

 Այն մեզ կոփում է, ուժեղ դարձնում, 

Մենք նեղստրվում ենք, բայց ոտքի կանգնում։ 


Փորձությունների հաղթահարման հենց ճանապարհին, 

Նորանոր գույներով և ուղիներում ենք մեզ վերագտնում, 

Մենք մեծանում ենք, ու այն ամենը ինչ մեզ վախ էր ներշնչում, 

Հաղթահարման հետ դառնում է ոչինչ․․․


Կյանքը բերկրանք է և տառապանք է․ դա մի կրթական շատ մեծ հարթակ է․․․

Հոգեկերտվածքի մի մեծ դարբնոց է ու կառափնարան,  

Հոգու փորձության և հաղթահարման մի մեծ դպրատուն, 

Կյանքում չկա գեթ մեկ հոգի նախքան մեկնելը, որ մնա անգետ, անփորձ, անուսում․․․ 



հեղինակ՝ ԶԱՐՈՒՀԻ ՍԽՏՈՐՅԱՆ (ՍԶԱՐ)



No comments:

Post a Comment

ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...