Մի ծեր կին անընդհատ լաց էր լինում։ Նրա ավագ դուստրն ամուսնացել էր հովանոցներ վաճառող առևտրականի հետ, իսկ կրտսերը՝ արիշտայի վաճառականի հետ։
Երբ ծեր կինը տեսնում էր, որ հաճելի եղանակ է և արևոտ է, լաց էր լինում ու մտածում. «Սարսափելի է: Եղանակն այնքան լավն է, որ ոչ ոք իմ աղջկա խանութից հովանոց չի գնի։
Ի՞նչ անել»:
Եթե եղանակը վատանում էր և անձրև էր գալիս, ծեր կինը նորից լաց էր լինում, իսկ այս անգամ կրտսեր աղջկա համար. <<Եթե արիշտան արևի տակ չչորանա, կրտսեր աղջիկս այն չի կարող վաճառել, ի՞նչ անել>>։
Եվ այսպես, նա ամեն օր ցանկացած եղանակի սգի մեջ էր կամ ավագ, կամ կրտսեր դստրերի համար։ Մի անգամ նա հանդիպեց մի վանականի, ով խղճաց ծեր կնոջը և հետաքրքրվեց, թե ինչու է նա այդքան վշտացած լաց լինում: Կինը իր բոլոր վիշտերը փոխանցեց նրան, բայց վանականը միայն ժպտաց և ասաց. <<Դուք պարզապես փոխեք ձեր մտածելակերպը, քանի որ եղանակը ոչ մի կերպ չեք կարող փոխել։ երբ արևը շողում է, մի մտածեք ձեր ավագ դստեր հովանոցների մասին, այլ խորհեք ձեր կրտսեր դստեր լապշայի մասին, թե ինչպես արևի շնորհիվ ձեր կրտսեր աղջկա լապշան լավ կչորանա, և առևտուրը հաջող կընթանա։ Երբ անձրև է գալիս, մտածեք ավագ դստեր հովանոցների մասին, ասելով, թե ինչ լավ է, որ անձրև է գալիս, դստերս հովանոցները հավանաբար լավ կվաճառվեն»։
Ծեր կինը շատ ուրախացավ խորհրդից, շնորհակալություն հայտնեց վանականին և սկսեց գործել՝ համաձայն դրա: Այդ ժամանակվանից ի վեր նա այլևս լաց չէր լինում, այլ ամբողջ ժամանակ ուրախանում էր իր դուստրերի համար, ինչի շնորհիվ կյանքի ուրախությունները շատանում էին և իր, և իր դստրերի մոտ, որոնք նախկինում ոչ մի կերպ չէին կարողանում մխիթարել իրենց խեղճ մորը։
Բարոյախրատականը
Եթե չես կարողանում փոխել հանգամանքները, փոխիր քո վերաբերմունքը դրանց նկատմամբ: Պետք է միայն իրերին այլ տեսանկյունից նայել, և կյանքն այլ ուղղությամբ կընթանա:
No comments:
Post a Comment