Դաշտի եզրին կանգնած էին Սերը և Բաժանումը ու հիանում էին երիտասարդ զույգով։ Բաժանումն ասաց Սիրուն,- <<Արի պայման կապենք, որ ես նրանց կբաժանեմ>>։
«Սպասիր, թույլ տուր նրանց մոտենամ միայն մեկ անգամ, իսկ հետո դու կարող ես մոտենալ նրանց այնքան շատ, որքան ցանկանում ես, և այդժամ մենք կտեսնենք, թե արդյոք դու կարող ես նրանց բաժանել», -ասաց Սերը և Բաժանումը համաձայնվեց:
Սերը մոտեցավ երիտասարդ զույգին, հպվեց նրանց, նայեց նրանց աչքերի մեջ և տեսավ, թե ինչպես մի կայծ առաջացավ նրանց միջև...
<<Հիմա քո հերթն է>>, - ասաց Սերը և հեռացավ։
<<Ոչ, ես հիմա ոչինչ չեմ կարող անել, հիմա նրանց սրտերը լցված են սիրով, ես հետո կգամ նրանց մոտ>>, - պատասխանեց Բաժանումը։
Անցավ ժամանակ։ Բաժանումը մտավ տուն և տեսավ երիտասարդ մորը երեխան գրկում: Բաժանումը հույս ուներ, որ Սերն արդեն անցել է, այդ իսկ պատճառով էլ մտավ նրանց տուն։ Բայց երբ նայեց նրանց աչքերի մեջ տեսավ Երախտագիտություն: Բաժանումը շրջվեց և ասաց. «Ես հետո կգամ նրանց մոտ»:
Անցավ ժամանակ, Բաժանումը նորից հայտնվեց նրանց տանը։ Այդտեղ աղմուկ էին երեխաները, աշխատանքից տուն վերադարձավ հոգնած ամուսինը, իսկ մինչ այդ կինը հանգստացրեց իր երեխաներին։ Բաժանումը հույս ուներ, որ այդժամ ինքն անպայման կկարողանա բաժանել նրանց, չէ՞ որ այդ ընթացքում և՛ սերը, և՛ Երախտագիտությունը վաղուց պետք է անհետանային նրանց սրտերից: Բայց, նայելով նրանց աչքերի մեջ, նա տեսավ Հարգանք և Փոխըմբռնում: <<Ես ավելի ուշ կվերադառնամ>>, - ասաց Բաժանումը և դուրս եկավ:
Ժամանակը նորից անցավ։ Բաժանումը նորից նրանց տուն եկավ։ Նա նայում էր երեխաներին, որոնք արդեն մեծացել էին, ալեհեր հայրը երեխաներին ինչ-որ բան էր բացատրում, իսկ կինը խոհանոցում ինչ-որ բան էր պատրաստում։ Բաժանումը նայեց նրանց աչքերի մեջ և հիասթափված հառաչեց, քանի որ նա տեսավ այնտեղ Վստահություն: <<Ես հետո կգամ>>, -ասաց Բաժանումն ու դուրս եկավ:
Որոշ ժամանակ անց Բաժանումը նորից ներս մտավ նրանց տուն, նայեց ու տեսավ, որ այնտեղ թոռնիկներն էին վազում, իսկ բուխարու մոտ տխուր նստած էր մի ծեր կին։ Բաժանումը նայեց և մտորեց. <<Ահա և իմ ժամանակը եկավ>>: Նա ուզեց նայել ծեր կնոջ աչքերի մեջ, բայց վերջինս վեր կացավ ու դուրս եկավ տնից։ Նրան հետևեց Բաժանումը։ Շուտով ծեր կինն եկավ գերեզմանատուն և նստեց գերեզմանի մոտ։ Դա նրա ամուսնու գերեզմանն էր։
<<Կարծես ուշացա,- մտածեց Բաժանումը,- ժամանակն իմ փոխարեն իմ գործն արեց>>: Եվ Բաժանումը նայեց պառավի արցունքոտ աչքերին։ Եվ նրանց մեջ նա տեսավ միայն Սիրո, Երախտագիտության, Հարգանքի, Փոխըմբռնման և Վստահության հիշողություններ․․․
No comments:
Post a Comment