ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄ

Մի օր մթնշաղին մի գյուղացի նստել էր իր աղքատ տան շեմին ու վայելում էր զովությունը։ Կողքին գյուղ տանող ճանապարհ կար։ Ճանապարհով անցավ մի մարդ, ով տեսնելով ծերունուն, մտածեց. <<Այս մարդը ծույլ է, չի աշխատում և ամբողջ օրը նստած է իր տան շեմին>>։


Քիչ անց հայտնվեց մեկ այլ ճանապարհորդ և մտածեց. <<Այս մարդը Դոն Ժուանն է։ Նա նստած է այստեղ, որպեսզի նայի անցնող աղջիկներին, միգուցե և նյարդայնացնում է նրանց>>։


Վերջում էլ անցավ գյուղ գնացող անտառապահը ու մտածեց. <<Այս մարդը տանջվող մարդ է, ամբողջ օրը քրտնաջան աշխատել է, հիմա էլ իր արժանի հանգիստն է վայելում>>։

... Իրականում մենք շատ բան չենք կարող իմանալ իր տան շեմին նստած գյուղացու մասին։ Ընդհակառակը, գյուղ մտած երեք ճամփորդների մասին շատ բան կարող ենք ասել․ առաջինը ծույլ էր, երկրորդը կնամոլ էր, երրորդը՝ ժրաջան աշխատող մարդ։

Այն ամենը, ինչ ասում եք, խոսում է ձեր մասին. հատկապես, երբ խոսում եք ուրիշներից:

Անդրադարձումը պաշտպանական մեխանիզմ է, որի դեպքում մարդը արտաքին աշխարհը ընկալում է՝ համաձայն իր ներաշխարհի:

No comments:

Post a Comment

ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...