ԱԳԱՐԱԿԱՏԵՐՆ ՈՒ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԸ

Մի անգամ մի լրագրող հարցնում է ագարակատիրոջը, թե արդյոք նա կարող է կիսվել իր եգիպտացորենի գաղտնիքով, որի շնորհիվ ամեն տարի հաղթում է բոլոր գյուղատնտեսական մրցույթներում: Ագարակատերը պատասխանում է, որ ամբողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ ինքը եգիպատացորենի լավագույն սերմերը բաժանում է իր բոլոր հարևաններին:


<<Ինչո՞ւ եք ձեր լավագույն սերմերը բաժանում հարևաններին, եթե նրանք Ձեր հետ միասին մասնակցում են բոլոր գյուղատնտեսական մրցույթներին և Ձեր մրցակիցներն են հանդիսանում>>,- հարցնում է լրագրողը։


<<Հասկանում եք, - ժպիտը դեմքին պատասխանում է ագարակատերը,- քամին իմ դաշտերից ծաղկափոշին տանում է հարևանների դաշտեր, իսկ իրենց դաշտերից՝ իմ դաշտեր: Արդյունքում եթե հարևանների սերմերն ավելի վատը լինեն, քան իմը, ապա իմ բերքատվությունը կվատանա։ Իսկ ինչպես է մեզանից յուրաքանչյուրը հոգ տանում իր բերքի մասին, դա ուրիշ հարց է:
Նույնը տեղի է ունենում և մարդկանց կյանքում։ Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է հաջողակ լինել, պետք է հոգ տանի ուրիշների մասին և օգնի նրանց հաջողության հասնել: Որովհետև որքան լավ են ապրում մարդիկ շրջապատում, այնքան քո վիճակն ավելի է բարելավվում: Մենք բոլորս այս աշխարհում փոխկապակցված ենք >>:

No comments:

Post a Comment

ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...