ՎԻՐԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Մի անգամ ուսուցիչն ու աշակերտն անցնում էին գյուղական ճանապարհով: Տեսնում են իրենց դիմացից եկող, ամբողջովին դյուրագրգիռ վիճակում գտնվող մի մարդու, որը գրեթե հուզված հայհոյում էր։


<<Ի՞նչ է պատահել, բարեկամ>>, - հարցնում է ուսուցիչը։

<<Ինչ-որ սրիկա ինձ ուղղակի վերջին խոսքերով վիրավորեց և առանց որևէ հիմնավոր պատճառի։ Ես Ի՞նչ էի արել իրեն>>,- պատասխանեց անցորդը։


«Նա չէր կարող քեզ վիրավորել», - պատասխանեց ուսուցիչը:

<<Ինչպե՞ս չէր կարող, եթե վիրավորեց>>,-զարմացավ անցորդը․ <<Դուք նույնիսկ չեք ճանաչում նրան, և առաջին անգամ եք տեսնում ինձ: Ինչպե՞ս կարող եք ձեր ասածը հիմնավորել:

Ուսուցիչը մի կողմ անցավ, ինչ-որ պահ նայեց գետնին, հետո կռացավ, ինչ-որ բան վերցրեց ու բարձրացրեց ու մոտեցավ անցորդին, բռունցքը փակ ձեռքն առաջ պարզեց և ասաց․ <<Վերցրեք, սա Ձեզ անպայման կօգնի>>։

Վերջինս ինքնաբերաբար մեկնեց ձեռքը, վերցրեց առաջարկվող առարկան, բայց տեսնելով, որ դա բզեզ է, վախեցավ ու դեն նետեց միջատին։

<<Սա ինչ է նշանակում>>, - վրդովվեց անցորդը։

«Կներեք, բարեկամ, ես չէի ուզում Ձեզ վախեցնել: Բայց իմ աշակերտը հաստատ ունի այն, ինչ Ձեզ հարկավոր է>>, ասաց ուսուցիչը։

Եվ դառնալով դեպի աշակերտը՝ ասաց. «տուր այս արժանի պարոնին այն, ինչ մենք գտել ենք, երբ հանգստանում էինք այգում>>։

<<Ի՞նչ է դա>>, հարցրեց անցորդը․ <<եթե այլ տհաճ բան պետք է առաջարկեք, ես չեմ վերցնի>>:

Աշակերտը արձակեց ուսապարկը և հանեց մի խնձոր։ Անցորդը տարակուսելով նայեց գեղեցիկ ու հյութեղ մրգին ու համոզվելով, որ ոչ մի տհաճ անակնկալ չի սպասվում, շնորհակալություն հայտնեց, բայց չվերցրեց։

<<Ինչո՞ւ չեք վերցնում, իսկ բզեզը վերցրեցիք>>, - հետաքրքրվեց Ուսուցիչը:

<<Բզեզը մեխանիկորեն վերցրեցի, ի վերջո չգիտեի, թե ինչ եք տալու ինձ։ Իսկ խնձորն ինձ պարզապես պետք չէ>>, - պատասխանեց անցորդը։

<<Կյանքում էլ է այդպես. հաճախ մենք առանց վարանելու ընդունում ենք այն, ինչ մեզ պետք չէ և նույնիսկ տհաճ է, նույնը և՝ վիրավորանքի դեպքում։ Դրա համար էլ ես ասացի, որ այդ մարդը չէր կարող Ձեզ վիրավորել՝ առանց Ձեր իսկ միջնորդության՝ վիրավորանքի ընդունման։

No comments:

Post a Comment

ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...