Մի տղա մանկության տարիներին շատ մոտ էր իր ծեր հարևանի հետ:
Սակայն ժամանակ անցավ և ի հայտ եկան քոլեջն ու զվարճանքը, հետո՝ աշխատանքն ու անձնական կյանքը: Ամեն րոպե երիտասարդը զբաղված էր լինում, և նա ժամանակ չէր ունենում ոչ հիշելու իր անցյալը, ոչ էլ՝ նույնիսկ անցկացնելու իր հարազատների հետ:
Մի անգամ նա իմացավ, որ ծեր հարևանը մահացել է, և հանկարծ հիշեց, որ ծերունին շատ բան էր սովորեցրել իրեն՝ փորձելով փոխարինել տղայի մահացած հորը։ Մեղավորության զգացումով լի նա եկավ ծերունու թաղմանը։
Երեկոյան՝ թաղումից հետո, երտիտասարդը մտավ հանգուցյալի դատարկ տուն։ Ամեն ինչ նույնն էր, ինչ տարիներ առաջ…
Սեղանից միայն անհետացել էր փոքրիկ ոսկե տուփը, որի մեջ, ըստ ծերունու խոսքերի, պահվում էր վերջինիս համար ամենաթանկ բանը։ Մտածելով, որ ծերունու սակավաթիվ հարազատներից մեկը տարել է այն, երիտասարդը դուրս եկավ տնից։
Սակայն երկու շաբաթ անց նա ստացավ փաթեթ։ Տեսնելով դրա վրա հարևանի անունը՝ երիտասարդը դողալով բացեց տուփը։
Ներսում այն նույն ոսկե տուփն էր։ Նրա մեջ կար ոսկյա գրպանի ժամացույց, որի վրա փորագրված էր <<Շնորհակալություն ինձ հետ անցկացրած ժամանակի համար>>:
Եվ նա հասկացավ, որ ծերունու համար ամենաարժեքավորն իր փոքրիկ ընկերոջ հետ անցկացրած ժամանակն էր եղել։ Այդ ժամանակվանից սկսած երիտասարդը փորձում էր հնարավորինս շատ ժամանակ հատկացնել իր կնոջն ու որդուն։
No comments:
Post a Comment