Մի օր փողոցով քայլող մի երիտասարդ տեսավ ճանապարհի եզրին նստած մի ծերունու:
Մոտեցավ նրան և հարցրեց. <<Դուք կյանքի երկար ճանապարհ եք անցել, դուք պետք է, որ շատ իմաստուն լինեք, ասեք ինձ, ես երիտասարդ և ուժեղ մարդ եմ, բայց ոչ մի տեղ աշխատանք չեմ կարողանում գտնել, իմ տղան թմրամոլ է, աղջիկս՝ մարմնավաճառ, իսկ կինս ամբողջ օրը խմում է և տանը ոչինչ չի անում: Ի՞նչ անեմ։ Ինչպե՞ս շտկեմ այս ամենը>>։
<<Ձեր դռան վրա <<Միշտ չէ, որ այսպես կլինի>> գրվածքով ցուցանակ կախեք>>, - պատասխանում է ծերունին։
<<Արդքա՞նը>> զարմացած հարցնում է անցորդը։
<<Այո>>,- պատախանում է ծերունին:
Անցորդը հետևեց ծերունու խորհրդին։
Որոշ ժամանակ անց նրա որդին դադարեց թմրանյութ օգտագործել և դարձավ հավատացյալ, դուստրը սիրահարվեց մի երիտասարդի և կազմեց ընտանիք, կինը հրաժարվեց ալկոհոլից և դարձավ լավ կին, իսկ ինքն էլ աշխատանք գտավ և այլևս չէր քայլում և արդեն շրջում էր փողոցներով թանկարժեք մեքենայով։
Մի օր փողոցներով անցնելիս նա կանգ առավ այնտեղ, որտեղ մի քանի տարի առաջ հանդիպել էր ծերունուն։ Ծերունին կրկին նստած էր այնտեղ։ Տղամարդը մոտեցավ ծերունուն և առանց մեքենայից իջնելու ծերունուն ասաց․ <<ինչպես տեսնում ես, ես հասել եմ ամեն ինչի։ Իմ տղան այլեւս թմրամոլ չէ, այլ դարձել է հավատացյալ։ Իմ դուստրն այլեւս մարմնավաճառ չէ, այլ արդեն ամուսնացել է, իսկ կինս չի խմում և դարձել է լավ կին: Ես աշխատանք եմ գտել և հիմա մեծ ընկերության ղեկավար եմ: Իսկ դու այստեղ նստած ես մնացել, անպիտակ ծերուկ, հիմա ի՞նչ խորհուրդ կտաս>>:
<<Ցուցանակը չհանեք>>, - պատասխանում է ծերունին։
No comments:
Post a Comment