Երեխան նայում է, թե ինչպես է տատիկը նամակ գրում և հարցնում Է. <<Դու իմ մասին ե՞ս գրում?>>
Տատիկը դադարում է գրել, ժպտում է ու թոռնիկին ասում. <<Դու ուշակեցիր, ես գրում եմ քո մասին: Բայց կարևորն չէ այն, թե ինչ եմ գրում, այլ այն, թե ինչով եմ գրում։ Կուզենայի, որ, երբ մեծանաս, դառնաս այս մատիտի պես...>>։
Երեխան հետաքրքրությամբ նայում է մատիտին, բայց առանձնահատուկ ոչինչ չի նկատում և ասում է․ << Այն այնպիսին է, ինչպիսին բոլոր մատիտներն են:>>
Տատիկը պատասխանում է․ <<Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես նայում իրերին: Այս մատիտն ունի հինգ որակական հատկանիշներ, որոնք քեզ անհրաժեշտ են, եթե ցանկանում եք կյանքում ներդաշնակ ապրել ամբողջ աշխարհի հետ։
Նախ և առաջ դու կարող ես հանճար լինել, բայց երբեք չմոռանաս քեզ առաջնորդող ձեռքի գոյության մասին: Մենք այդ ձեռքին անվանում ենք վերերկնային ուժ։ Վստահիր նրան և սովորիր զգալ այն:
Երկրորդ, երբ ինձ պետք է լինում գրել, ես սրում եմ այն։ Այդ գործողությունը մատիտի համար ցավոտ է, սակայն այն ավելի նուրբ է սկսում գրել։ Ուստի, սովորիր դիմանալ ցավին՝ հիշելով, որ այն վեհացնում է քեզ։
Երրորդ. եթե դու մատիտ ես օգտագործում, ապա միշտ կարող ես ջնջել ռետինով այն, ինչ համարում ես սխալ: Հիշիր, որ ինքդ քեզ շտկելը վատ բան չէ։ Հաճախ դա միակ ճանապարհն է ճիշտ ուղու վրա մնալու համար:
Չորրորդ, մատիտի մեջ կարևորը ոչ դրա փայտն է, որից պատրաստված է, ոչ էլ՝ դրա ձևը, այլ ներսի գրաֆիտը: Այսպիսով, միշտ մտածիր այն մասին, թե ինչ է կատարվում քո ներսում:
Եվ վերջապես հինգերորդը, մատիտը միշտ իր հետևից հետք է թողնում։ Նույն կերպ դու ևս հետք ես թողնում քո ամեն վարմունքից հետո, հետևաբար մտածիր քո կողմից կատարվող ամեն քայլի մասին:>>
No comments:
Post a Comment