ՀԱՎԱՏՔԻ ՈՒԺԸ

<<Ես ամեն օր թռչում եմ Երկիր մոլորակ և ջերմացնում եմ բոլոր կենդանի էակներին, բայց կուզեի նաև ջերմացնել մարդու սիրտը>>, ասաց մի օր ճառագայթն արևին։


<<Լավ, այդ դեպքում թույլ եմ տալիս, որ դու արևի կրակի մի կաթիլով տաքացնես մարդու սիրտը, որը կօգնի վերջինիս դառնալ արարող մեծ մարդ։ Պարզապես ընտրիր մարդկանցից լավագույնին>>,- ասաց արևը։


Ճառագայթը թռավ Երկիր և մտածեց ինչպես պարզի, թե մարդկանցից որն է լավագույնը։

Հետո նա լսեց տղայի տխուր մտքերը. <<Ես ոչինչ չեմ կարողանում անել: Երազում էի նկարիչ դառնալ, բայց դարձա ներկարար։ Ես սիրահարվեցի մի աղջկա, բայց վերջինս ինձ նույնիսկ չի էլ նայում>>։

<<Դու ունես և տաղանդ, և իմաստնություն, և հմուտ ձեռքեր>>,- բացականչեց ճառագայթը և տղայի սիրտը տաքացրեց իր կրակի ուժով:

Արևի կրակը դիպչեց մարդու սրտին և ստիպեց նրան բարձրացնել աչքերը և ուղղել ուսերը: Նա վերցրեց ներկերը և իր հավանածի համար նկարեց գեղեցիկ ծաղկեփունջ։

<<Սա հրաշք է>>, - ուրախ բացականչեց Աղջիկը ու համբուրեց նրան։

Տղան ներկեց տունը ու հաճախորդը հիացավ նրա գործով, ասելով հետևյալը. <<Ես կարծում էի, որ դուք ներկարար եք, բայց դուք իսկական նկարիչ եք։ Իմ տունը դարձել է արվեստի գործ>> ։

Արդյունքում տղան դարձավ հայտնի նկարիչ:

Ճառագայթը վերադարձավ արև մոտ և մեղավոր ձայնով ասաց. <<Ես մոռացա, որ պետք է գտնեի մարդկանց մեջ լավագույնին։ Արդյունքում, ես արևի կրակով ջերմացրեցի առաջին պատահած մարդու սիրտը...>>։

<<Դու պարզապես հավատացիր մարդուն, - ուրախությամբ պատասխանեց արևը, - իսկ հավատքն ու աջակցությունը ցանկացած մարդու կդարձնեն արարող մեծ մարդ և կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ>>:

No comments:

Post a Comment

ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...