Մի ընտանիք էր ապրում։
Երեխաները շատ էին, իսկ փողը՝ քիչ։ Մայրը շատ էր աշխատում, իսկ աշխատանքից հետո էլ եփում էր, լվանում ու մաքրում էր տունը։
Իհարկե, արդյունքում շատ էր հոգնում և այդ պատճառով էլ հաճախ գոռում էր երեխաների վրա, ապտակում էր նրանց ու բարձրաձայն բողոքում կյանքից:
Մի օր մայրը մտածեց, որ լավ չէ այդպես ապրելը: Որ երեխաները մեղավոր չեն, որ իր կյանքն այդպես էր դասավորվել։ Եվ նա գնաց իմաստունի մոտ ու խորհուրդ հարցրեց, թե ինչպես կարող է լավ մայր դառնալ:
Այդ օրվանից սկսած մայրը կարծես թե լիովին փոխվեց։
Մայրն ավելի երջանիկ էր։
Չնայած ընտանիքում գումար չավելացավ և երեխաներն էլ ավելի հնազանդ չդարձան, սակայն հիմա մայրն այլևս նրանց չէր հանդիմանում, այլ հաճախակի ժպտում էր։
Մայրը սկսեց, շաբաթը մեկ շուկայից վերադառնալիս, նվերներ գնել իր երեխաների համար։ Երեխաներին նվերները բաժանելուց հետո մայրը որոշ ժամանակ սկսեց նաև առանձնանալ իր սենյակում և խնդրեց երեխաներին չխանգարել իրեն:
Երեխաներին տանջում էր հետաքրքրասիրությունը, թե մայրն ինչ է անում իր սենյակում։ Մի անգամ արգելքը խախտելով մտան իրենց մոր սենյակը։ Նա նստած էր սեղանի մոտ և թեյ էր խմում քաղցր կոնֆետներով:
<<Մայրիկ, ի՞նչ ես անում: Իսկ մե՞նք>>,- վրդովված բղավեցին երեխաները։
<<Հանգիստ եղեք երեխաներ և ինձ մի խանգարեք, ես ձեզ համար երջանիկ մայր եմ պատրաստում>>,- պատասխանեց մայրը։
No comments:
Post a Comment