ՋՐՀՈՐՆ ՈՒ ԱՎԱՆԱԿԸ

Մի անգամ ավանակն ընկավ ջրհորը ու սկսեց բարձր զռալ՝ կանչելով օգնություն։ Ավանակի զռոցը լսելուն պես տերը մոտ վազեց և անճարությունից ձեռքերի ափերը լայն բացեց, չհասկանալով, թե ինչպես կարող է ավանակին ջրհորից հանել։


Այնուհետև տերը մտածեց հետևյալ կերպ. <<Իմ ավանակն արդեն ծեր է և նրա սատկելուն քիչ է մնացել, իսկ ես վաղուց էի ուզում նոր երիտասարդ ավանակ գնել։ Այս ջրհորն արդեն ամբողջությամբ չորացել է, ու ես վաղուց էի ուզում փակել այն ու նորը փորել։ Ուրեմն ինչո՞ւ միանգամից չազատվեմ երկուսից էլ, կլցնեմ ջրհորը հողով և դրա հետ մեկտեղ կթաղեմ ավանակին։>>


Առանց երկար-բարակ մտածելու՝ նա հրավիրեց իր հարևաններին, բոլորով միասին վերցրեցին իրենց բահերը և սկսեցին հողը լցնել ջրհորը: Ավանակն անմիջապես հասկացավ, թե ինչ է կատարվում և սկսեց բարձր զռալ, բայց մարդիկ ուշադրություն չդարձրեցին վերջինիս աղերսանքին և լուռ շարունակեցին հողը ջրհորը լցնել։

Թեև շատ շուտով ավանակը լռեց։ Երբ տերը նայեց ջրհորին, նա տեսավ հետևյալ պատկերը. ավանակի մեջքին լցրած ամեն հողի բուռը, նա թափել էր մեջքի վրայից և ոտքերով գետնին հավասարացրել։ Որոշ ժամանակ անց, ի զարմանս բոլորի, ավանակը վերևում էր և արդյունքում ջրհորից դուրս ցատկեց։

Բարոյախրատականը

Միգուցե ձեր կյանքում էլ են եղել բազմաթիվ անախորժություններ, և հետագայումը կյանքը հնարավոր է, որ նորերն ուղարկի: Եվ երբ անախորժությունն ընկնի ձեր ուսերի վրա, հիշեք, դուք կարող եք այն թափահարել և դրա միջոցով մի փոքր ավելի վերելք ապրել։ Եվ արդյունքում դուրս գալ ամենածանր իրավիճակներից ավելի շահած։

No comments:

Post a Comment

ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...