ՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆ

Մի անգամ մի շատ հարուստ մարդ իր որդուն տարավ երկրով մեկ շրջագայության՝ ցույց տալու տղային, թե ինչ է նշանակում ապրել առանց փողի։ Նրանք մի քանի օր անցկացրեցին շատ աղքատ ընտանիքի ագարակում։ Տուն վերադառնալուն պես հայրը հարցրեց տղային, թե արդյոք նրան դուր եկավ ճամփորդությունը։


<<Ինձ դուր եկավ, հայրիկ>>, - պատասխանեց տղան:

<<Դու տեսար, թե որքան աղքատ կարող են լինել մարդիկ>>, - հարցրեց հայրը։

<<Այո>>, - պատասխանեց տղան։


<< Իսկ ի՞նչ սովորեցիր շրջագայությունից>>,- հարցրեց հայրը։

<<Ես հասկացա, որ մենք ունենք մեկ շուն, իսկ նրանք՝ չորս։ Մենք լողավազան ունենք այգու կենտրոնում, իսկ նրանք ունեն առվակներ, որոնց վերջը չտեսա։ Մեր այգում փայլում են արտասահմանից բերված լույսերը, իսկ նրանց մոտ գիշերները վառ փայլում են աստղերը: Մենք ունենք բակ տանող ճանապարհ, իսկ նրանք ունեն բաց տարածություններ, որոնք հասնում են հորիզոնին։ Մենք մի փոքրիկ հողատարածք ունենք, որի վրա ապրում ենք, իսկ նրանք՝ անծայր դաշտեր։ Մենք սնունդը գնում ենք, իսկ նրանք իրենք են մթերքն աճեցնում։ Մեր տունը շրջապատված է պաշտպանական բարձր պատերով, իսկ նրանք շատ ընկերներ ունեն>>, պատասխանեց տղան։

Տղայի հայրը այդ խոսքերից քարացավ։

Իսկ տղան ավելացրեց. <<Ես հասկացա, թե որքան աղքատ ենք մենք իրականում>>։

No comments:

Post a Comment

ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...