Դրախտում երկու հրեշտակ կային։ Մեկը միշտ հանգստանում էր ամպի վրա, իսկ մյուսն անընդմեջ թռչում էր երկրից դեպի երկինք:
Հանգստացող հրեշտակն առաջին հրեշտակին հարցնում է. <<Ինչո՞ւ ես այս ու այն կողմ թռչում>>։
<<Ես աղերսանքներ եմ բերում Աստծուն, որոնք սկսվում են «Աստված օգնիր ինձ…>> բառերից,- պատասխանում է առաջին հրեշտակը և իր հերթին նստած հրեշտակին հարցնում,- Իսկ դու Ինչու՞ ես միշտ հանգստանում>>։
<<Ես պետք է շնորհակալական խոսքեր բերեմ Աստծուն, որոնք սկսվում են <<Շնորհակալություն, Տեր Աստված․․․>> բառերից>>,- պատասխանում է հանգստացող հրեշտակը։
No comments:
Post a Comment