ԱՅՆ, ԻՆՉՈՎ ԼՑՎԱԾ Է ՀՈԳԻՆ

Մի օր մի քանի հոգի միտումնավոր պախարակեցին մի մարդու, ով անցավ իրենց թաղամասով: Նա լսեց ամեն ինչ, բայց ժպտալով պատասխանեց ու առողջություն մաղթեց։ Ինչ-որ մեկը նրան հարցրեց. <<Դուք ժպտացիք և առողջություն մաղթեցիք այն մարդկանց, ովքեր վիրավորեցին ձեզ, ինչո՞ւ։

Մարդը պատասխանեց. <<Երբ գալիս եմ շուկա, կարող եմ ծախսել միայն դրամապանակիս պարունակությունը։ Մարդկանց հետ շփվելիս նույնն է. ես կարող եմ ծախսել միայն այն, ինչով լցված է իմ հոգին...

ԻՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ…

<<Եթե ինչ-որ մեկն ինձ վիրավորի ու փորձի սադրել, ես ի՞նչ պետք է անեմ>>,- հարցրեց աշակերտն ուսուցչին։


Ուսուցիչը մտածեց մի փոքր և ասաց․ <<Եթե ինչ-որ մեկը մոտենա քեզ ինչ որ նվերով, և դու չընդունես այն, ո՞ւմ կպատկանի նվերը:


<<Նվիրողին>>,— պատասխանեց աշակերտը։

<<Նույնը վերաբերում է նախանձին, ատելությանը և հայհոյանքին։ Քանի դեռ չես ընդունել դրանք, դրանք արտահայտողինն են>>, - ավելացրեց ուսուցիչը։ 

ՄԱՏԻՏԻ ՀԻՆԳ ՈՐԱԿԱԿԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

Երեխան նայում է, թե ինչպես է տատիկը նամակ գրում և հարցնում Է. <<Դու իմ մասին ե՞ս գրում?>>


Տատիկը դադարում է գրել, ժպտում է ու թոռնիկին ասում. <<Դու ուշակեցիր, ես գրում եմ քո մասին: Բայց կարևորն չէ այն, թե ինչ եմ գրում, այլ այն, թե ինչով եմ գրում։ Կուզենայի, որ, երբ մեծանաս, դառնաս այս մատիտի պես...>>։

Երեխան հետաքրքրությամբ նայում է մատիտին, բայց առանձնահատուկ ոչինչ չի նկատում և ասում է․ << Այն այնպիսին է, ինչպիսին բոլոր մատիտներն են:>>

Տատիկը պատասխանում է․ <<Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես նայում իրերին: Այս մատիտն ունի հինգ որակական հատկանիշներ, որոնք քեզ անհրաժեշտ են, եթե ցանկանում եք կյանքում ներդաշնակ ապրել ամբողջ աշխարհի հետ։
Նախ և առաջ դու կարող ես հանճար լինել, բայց երբեք չմոռանաս քեզ առաջնորդող ձեռքի գոյության մասին: Մենք այդ ձեռքին անվանում ենք վերերկնային ուժ։ Վստահիր նրան և սովորիր զգալ այն:
Երկրորդ, երբ ինձ պետք է լինում գրել, ես սրում եմ այն։ Այդ գործողությունը մատիտի համար ցավոտ է, սակայն այն ավելի նուրբ է սկսում գրել։ Ուստի, սովորիր դիմանալ ցավին՝ հիշելով, որ այն վեհացնում է քեզ։
Երրորդ. եթե դու մատիտ ես օգտագործում, ապա միշտ կարող ես ջնջել ռետինով այն, ինչ համարում ես սխալ: Հիշիր, որ ինքդ քեզ շտկելը վատ բան չէ։ Հաճախ դա միակ ճանապարհն է ճիշտ ուղու վրա մնալու համար:
Չորրորդ, մատիտի մեջ կարևորը ոչ դրա փայտն է, որից պատրաստված է, ոչ էլ՝ դրա ձևը, այլ ներսի գրաֆիտը: Այսպիսով, միշտ մտածիր այն մասին, թե ինչ է կատարվում քո ներսում:
Եվ վերջապես հինգերորդը, մատիտը միշտ իր հետևից հետք է թողնում։ Նույն կերպ դու ևս հետք ես թողնում քո ամեն վարմունքից հետո, հետևաբար մտածիր քո կողմից կատարվող ամեն քայլի մասին:>>

ՋՐՀՈՐՆ ՈՒ ԱՎԱՆԱԿԸ

Մի անգամ ավանակն ընկավ ջրհորը ու սկսեց բարձր զռալ՝ կանչելով օգնություն։ Ավանակի զռոցը լսելուն պես տերը մոտ վազեց և անճարությունից ձեռքերի ափերը լայն բացեց, չհասկանալով, թե ինչպես կարող է ավանակին ջրհորից հանել։


Այնուհետև տերը մտածեց հետևյալ կերպ. <<Իմ ավանակն արդեն ծեր է և նրա սատկելուն քիչ է մնացել, իսկ ես վաղուց էի ուզում նոր երիտասարդ ավանակ գնել։ Այս ջրհորն արդեն ամբողջությամբ չորացել է, ու ես վաղուց էի ուզում փակել այն ու նորը փորել։ Ուրեմն ինչո՞ւ միանգամից չազատվեմ երկուսից էլ, կլցնեմ ջրհորը հողով և դրա հետ մեկտեղ կթաղեմ ավանակին։>>


Առանց երկար-բարակ մտածելու՝ նա հրավիրեց իր հարևաններին, բոլորով միասին վերցրեցին իրենց բահերը և սկսեցին հողը լցնել ջրհորը: Ավանակն անմիջապես հասկացավ, թե ինչ է կատարվում և սկսեց բարձր զռալ, բայց մարդիկ ուշադրություն չդարձրեցին վերջինիս աղերսանքին և լուռ շարունակեցին հողը ջրհորը լցնել։

Թեև շատ շուտով ավանակը լռեց։ Երբ տերը նայեց ջրհորին, նա տեսավ հետևյալ պատկերը. ավանակի մեջքին լցրած ամեն հողի բուռը, նա թափել էր մեջքի վրայից և ոտքերով գետնին հավասարացրել։ Որոշ ժամանակ անց, ի զարմանս բոլորի, ավանակը վերևում էր և արդյունքում ջրհորից դուրս ցատկեց։

Բարոյախրատականը

Միգուցե ձեր կյանքում էլ են եղել բազմաթիվ անախորժություններ, և հետագայումը կյանքը հնարավոր է, որ նորերն ուղարկի: Եվ երբ անախորժությունն ընկնի ձեր ուսերի վրա, հիշեք, դուք կարող եք այն թափահարել և դրա միջոցով մի փոքր ավելի վերելք ապրել։ Եվ արդյունքում դուրս գալ ամենածանր իրավիճակներից ավելի շահած։

ՄԿԱՆ ԹԱԿԱՐԴԸ

Մի օր մուկը նկատեց, որ ֆերմայի տերը մկան թակարդ է տեղադրել։ Նա այդ մասին պատմեց հավին, ոչխարին և կովին։ Բայց նրանք բոլորը պատասխանեցին. <<Մկան թակարդը քո խնդիրն է, մեզ չի վերաբերում>>։


Քիչ անց մի օձ ընկավ մկան թակարդը, արդյունքում կծեց ֆերմերի կնոջը։ Փորձելով բուժել նրան՝ կնոջ համար հավից ապուր պատրաստեցին։ Հետո էլ մորթեցին ոչխարին, որ կերակրեն բոլոր նրանց, ովքեր եկել էին հիվանդատես։ Իսկ վերջում էլ մորթեցին կովին, որպեսզի թաղման ժամանակ կերակրեն հյուրերին։


Եվ այս ամբողջ ընթացքում մուկը դիտում էր պատի անցքից և մտածում այնպիսի բաների մասին, որոնք ոչ մեկի չեն վերաբերում։

Բարոյախրատականը

Եթե ինչ-որ բան ուղղակիորեն չի վերաբերում Ձեզ, մի կարծեք, որ հնարավոր չէ, որ Դուք ևս արդյունքում տուժեք:

ՎԻՐԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Մի անգամ ուսուցիչն ու աշակերտն անցնում էին գյուղական ճանապարհով: Տեսնում են իրենց դիմացից եկող, ամբողջովին դյուրագրգիռ վիճակում գտնվող մի մարդու, որը գրեթե հուզված հայհոյում էր։


<<Ի՞նչ է պատահել, բարեկամ>>, - հարցնում է ուսուցիչը։

<<Ինչ-որ սրիկա ինձ ուղղակի վերջին խոսքերով վիրավորեց և առանց որևէ հիմնավոր պատճառի։ Ես Ի՞նչ էի արել իրեն>>,- պատասխանեց անցորդը։


«Նա չէր կարող քեզ վիրավորել», - պատասխանեց ուսուցիչը:

<<Ինչպե՞ս չէր կարող, եթե վիրավորեց>>,-զարմացավ անցորդը․ <<Դուք նույնիսկ չեք ճանաչում նրան, և առաջին անգամ եք տեսնում ինձ: Ինչպե՞ս կարող եք ձեր ասածը հիմնավորել:

Ուսուցիչը մի կողմ անցավ, ինչ-որ պահ նայեց գետնին, հետո կռացավ, ինչ-որ բան վերցրեց ու բարձրացրեց ու մոտեցավ անցորդին, բռունցքը փակ ձեռքն առաջ պարզեց և ասաց․ <<Վերցրեք, սա Ձեզ անպայման կօգնի>>։

Վերջինս ինքնաբերաբար մեկնեց ձեռքը, վերցրեց առաջարկվող առարկան, բայց տեսնելով, որ դա բզեզ է, վախեցավ ու դեն նետեց միջատին։

<<Սա ինչ է նշանակում>>, - վրդովվեց անցորդը։

«Կներեք, բարեկամ, ես չէի ուզում Ձեզ վախեցնել: Բայց իմ աշակերտը հաստատ ունի այն, ինչ Ձեզ հարկավոր է>>, ասաց ուսուցիչը։

Եվ դառնալով դեպի աշակերտը՝ ասաց. «տուր այս արժանի պարոնին այն, ինչ մենք գտել ենք, երբ հանգստանում էինք այգում>>։

<<Ի՞նչ է դա>>, հարցրեց անցորդը․ <<եթե այլ տհաճ բան պետք է առաջարկեք, ես չեմ վերցնի>>:

Աշակերտը արձակեց ուսապարկը և հանեց մի խնձոր։ Անցորդը տարակուսելով նայեց գեղեցիկ ու հյութեղ մրգին ու համոզվելով, որ ոչ մի տհաճ անակնկալ չի սպասվում, շնորհակալություն հայտնեց, բայց չվերցրեց։

<<Ինչո՞ւ չեք վերցնում, իսկ բզեզը վերցրեցիք>>, - հետաքրքրվեց Ուսուցիչը:

<<Բզեզը մեխանիկորեն վերցրեցի, ի վերջո չգիտեի, թե ինչ եք տալու ինձ։ Իսկ խնձորն ինձ պարզապես պետք չէ>>, - պատասխանեց անցորդը։

<<Կյանքում էլ է այդպես. հաճախ մենք առանց վարանելու ընդունում ենք այն, ինչ մեզ պետք չէ և նույնիսկ տհաճ է, նույնը և՝ վիրավորանքի դեպքում։ Դրա համար էլ ես ասացի, որ այդ մարդը չէր կարող Ձեզ վիրավորել՝ առանց Ձեր իսկ միջնորդության՝ վիրավորանքի ընդունման։

ՎԱՐԴՆ ՈՒ ՓՇԵՐԸ

Մի անգամ մի մարդ վարդ տնկեց, նվիրվածությամբ խնամեց ու ջրեց․․․ Մի քանի շաբաթ անց տեսավ միայն վարդի փշերն ու չբացված փոքրիկ բողբոջը: Մտածելով, որ փշերով պատված բույսից ոչ մի գեղեցիկ ծաղիկ չի կարող աճել, տխրեց և այլևս չջրեց վարդը... ծաղիկը չորացավ՝ չհասցնելով ծաղկել:

Աստվածային բոլոր որակակական հատկանիշները մեր մեջ դրված են ի ծնե, դրանք հասունանում են միայն մեր սխալների՝ մեր փշերի միջոցով:


Մեզանից շատերը նայում են իրենք իրենց և տեսնում միայն այդ «փշերը»՝ սխալները։ Եվ հուսահատվում են՝ մտածելով, որ իրենք արժանիքներ չունեն։

Օգնեք ուրիշներին հասկանալ, որ նրանք կարող են հաղթահարել իրենց սխալները: Միայն դրանից հետո վերջիններս կկարողանան իսկապես ծաղկել․․․

ԱՆՄԵՂՆԵՐՆ ՈՒ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

Հարևան տներում ապրում են երկու տարբեր ընտանիքներ։ Մի տանն անընդհատ վիճաբանում են, իսկ մյուսում միշտ լռություն ու փոխըմբռնում է տիրում ։


Մի օր կինը, նախանձելով հարեւան ընտանիքում տիրող խաղաղությանը, ամուսնուն ասում է. <<Գնա հարեւանների մոտ ու տես, թե նրանք ինչ են անում, որ միշտ իրենց մոտ ամեն ինչ կարգին է։


Ամուսինը գնում է, թաքնվում ու նայում է։ Տեսնում է, թե ինչպես է հարևանի կինը լվանում հատակը, սակայն ինչ որ բան վերջինիս ուշադրությունը շեղում է և նա վազում է խոհանոց։ Այդ պահին հարևանին ամուսինը շտապ տուն էր մտել և, չնկատելով ջրով դույլը, շուռ էր տվել։

Հարևանի կինը մոտենում է իր ամուսնուն ու ներեղություն է հայցում․ <<Կներես սիրելիս, ես եմ մեղավոր։>>

<<Չէ, կներես, ես եմ մեղավոր>>,- պատասխանում է ամուսինը։

Այդ ամենը տեսած մարդը տխրում է ու վերադառնում է տուն։

Տանը կինը հարցնում է․ <<Ի՞նչ տեսար>>։

<<Հասկացա այն, որ իրենց տանն ամենքը մեղավոր են, իսկ մեր տանը բոլորը ճիշտ են>>, պատասխանում է ամուսինը։

ՈՉԻՆՉ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Մի օր մի մարդ ընկավ նավաբեկության մեջ և ալիքները նրան հասցրեցին ամայի կղզի: Նա միակն էր, որ ողջ մնաց և շարունակ աղոթում էր, որպեսզի Աստված փրկի իրեն: Ամեն օր նա հորիզոնին նայում էր այն մեծ հույսով, որ որևէ նավ կհայտնվի և կօգնի։


Վերջապես որոշում կայացրեց իր համար մի փոքր նավակ կառուցել տախտակներից, որոնք ափ էին հասել նավաբեկությունից հետո։ Բայց մի օր ուտելիք փնտրելուց հետո երբ վերադարձավ ափ, տեսավ, որ իր նավակը բռնկվել է, և ծուխը երկինք է հասնում։
















Ամենավատն այն էր, որ իր նավակի հետ մոխիր դարձան նաև իր մնացած իրերը։ Մարդն այլևս չկարողացավ զսպել իր հուսահատությունն ու զայրույթն ու աղիողորմ լաց լինելով բղավեց. <<Աստված իմ, ինչպե՞ս կարողացար ինձ հետ այդպես վարվել։

Սակայն հաջորդ առավոտյան նա արթնացավ նավի շչակի ձայնից։ Նավը շարժվեց դեպի կղզի՝ մարդուն փրկելու համար։

<<Ինչպե՞ս իմացաք, որ ես այստեղ եմ>>, - հարցրեց մարդը նավաստիներին։

«Մենք ծխի ազդանշան տեսանք»,- պատասխանեցին նրանք։

ՄԵԿ ԲԱԺԱԿ ԿԱԹԸ

Մի տղա սոված էր ու ոտաբոբիկ քայլում էր փողոցներով։ Նա վաղուց չէր կերել ու գլուխը պտտվեց։ Նա մոտեցավ և թակեց տներից մեկի դուռը ու խնդրեց մեկ բաժակ ջուր։ Դուռը բացեց մի կին և ջրի փոխարեն մեկ բաժակ կաթ տվեց։


Անցան տարիներ և տղան վիրաբույժ դարձավ։


Մի օր հիվանդանոցի սենյակներից մեկում տեսավ այդ նույն կնոջը ու ճանաչեց նրան։ Տեղեկացավ, որ վերրջինս ծանր հիվանդ էր և վիրահատության կարիք ուներ։

Նա անձամբ վիրահատեց այդ կնոջը, իսկ վիրահատությունից հետո կինը ստացավ վիրահատության վճարման անդորրագիրը, որի տակ գրված էր հետևյալը․ <<Վճարված է մեկ բաժակ կաթով․․․>>։

ԼՈՒՅՍՆՈՒԽԱՎԱՐԸ.... հեղինակ` ՍԶԱՐ

Ես իմ տրտմագին հառաչանքներից ավաղ հոգնել եմ։
Դժգույն ու գունատ դեմքերից ես շատ եմ վհատվել։
Ծածուկ հետևում պահվող սրերից ես կարկամել եմ, 
Ինձ հասած ցավոտ, արյունոտ վերքերից ես <<դառնացել>> եմ։

<<Դառնացել>> եմ այքան որ ոչ մի դառը խոսք չեմ ուզում ասել ես ոչ մի մարդու,  
Չեմ ուզում դատել ու արդարացնել էլ ոչ մի արարք, 
Ինձ համար մեկ է թե ոնց են շարժվում սրտների մեջ դող, 
Ավաղ ես արդեն շատ ծերացել եմ..;

Ամեն տեղ կան մարդիկ, որոնք տարբեր են, 
Մեկը շատ անկեղծ մյուսը դերասան, 
Ինքնությունները գունագեղ կտավի տարբեր գույներ են ..;

Մարդիկ կան ապրում են հենց մարդ, մարդիկ էլ կան զուտ գազաններ են…

Բայց կյանքը կարճ է ու շատ խոցելի, 
Որ մարդկանց չափես ըստ իրենց դերի, 
Պետք չէ բարձրանալ հարթակներ, բեմեր, 
Պարզապես կյանքն է լոկ մեզ առաջնորդում մեկ գաղջ մեկ գույներով լի ցուցասրահներ,
Որոնց նայելով դասեր ենք քաղում և պարտադիր չէ մեր կարծիքն թողնենք մեր կյանքի մահվան գրամատյանում,  
Քանի որ միշտ բարի մարդիկ մեր սիրտն են մտնում ու լույս են թողում, իսկ ոչ այնքանները քամու թևերի հարվածի ներքո անէանում եմ մեր կյանքի շեմից առանց որեւէ ակնհայտ հետքի …

հեղինակ` ՍԶԱՐ 
Զարուհի Սխտորյան

ՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆ

Մի անգամ մի շատ հարուստ մարդ իր որդուն տարավ երկրով մեկ շրջագայության՝ ցույց տալու տղային, թե ինչ է նշանակում ապրել առանց փողի։ Նրանք մի քանի օր անցկացրեցին շատ աղքատ ընտանիքի ագարակում։ Տուն վերադառնալուն պես հայրը հարցրեց տղային, թե արդյոք նրան դուր եկավ ճամփորդությունը։


<<Ինձ դուր եկավ, հայրիկ>>, - պատասխանեց տղան:

<<Դու տեսար, թե որքան աղքատ կարող են լինել մարդիկ>>, - հարցրեց հայրը։

<<Այո>>, - պատասխանեց տղան։


<< Իսկ ի՞նչ սովորեցիր շրջագայությունից>>,- հարցրեց հայրը։

<<Ես հասկացա, որ մենք ունենք մեկ շուն, իսկ նրանք՝ չորս։ Մենք լողավազան ունենք այգու կենտրոնում, իսկ նրանք ունեն առվակներ, որոնց վերջը չտեսա։ Մեր այգում փայլում են արտասահմանից բերված լույսերը, իսկ նրանց մոտ գիշերները վառ փայլում են աստղերը: Մենք ունենք բակ տանող ճանապարհ, իսկ նրանք ունեն բաց տարածություններ, որոնք հասնում են հորիզոնին։ Մենք մի փոքրիկ հողատարածք ունենք, որի վրա ապրում ենք, իսկ նրանք՝ անծայր դաշտեր։ Մենք սնունդը գնում ենք, իսկ նրանք իրենք են մթերքն աճեցնում։ Մեր տունը շրջապատված է պաշտպանական բարձր պատերով, իսկ նրանք շատ ընկերներ ունեն>>, պատասխանեց տղան։

Տղայի հայրը այդ խոսքերից քարացավ։

Իսկ տղան ավելացրեց. <<Ես հասկացա, թե որքան աղքատ ենք մենք իրականում>>։

ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԸ ԵՎ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԸ

Տաքսու վարորդը տեղ է հասցնում քաղաքում հայտնի միլիոնատիրոջը։ Վերջինս վճարում է՝ ըստ հաշվիչի գումարի։

<<Երեկ ես Ձեր տղային տեղ հասցրեցի, նա ինձ 100 դոլար թեյավճար թողեց>>, - ասում է վարորդը։

<< Իսկ Դուք ի՞նչ էիք ուզում։ Նրա հայրը միլիոնատեր է, իսկ ես որբ եմ>>, - պատասխանում է ուղևորը։


ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ԱՅՍՊԵՍ ԿԼԻՆԻ

Մի օր փողոցով քայլող մի երիտասարդ տեսավ ճանապարհի եզրին նստած մի ծերունու:


Մոտեցավ նրան և հարցրեց. <<Դուք կյանքի երկար ճանապարհ եք անցել, դուք պետք է, որ շատ իմաստուն լինեք, ասեք ինձ, ես երիտասարդ և ուժեղ մարդ եմ, բայց ոչ մի տեղ աշխատանք չեմ կարողանում գտնել, իմ տղան թմրամոլ է, աղջիկս՝ մարմնավաճառ, իսկ կինս ամբողջ օրը խմում է և տանը ոչինչ չի անում: Ի՞նչ անեմ։ Ինչպե՞ս շտկեմ այս ամենը>>։

<<Ձեր դռան վրա <<Միշտ չէ, որ այսպես կլինի>> գրվածքով ցուցանակ կախեք>>, - պատասխանում է ծերունին։


<<Արդքա՞նը>> զարմացած հարցնում է անցորդը։

<<Այո>>,- պատախանում է ծերունին:

Անցորդը հետևեց ծերունու խորհրդին։

Որոշ ժամանակ անց նրա որդին դադարեց թմրանյութ օգտագործել և դարձավ հավատացյալ, դուստրը սիրահարվեց մի երիտասարդի և կազմեց ընտանիք, կինը հրաժարվեց ալկոհոլից և դարձավ լավ կին, իսկ ինքն էլ աշխատանք գտավ և այլևս չէր քայլում և արդեն շրջում էր փողոցներով թանկարժեք մեքենայով։

Մի օր փողոցներով անցնելիս նա կանգ առավ այնտեղ, որտեղ մի քանի տարի առաջ հանդիպել էր ծերունուն։ Ծերունին կրկին նստած էր այնտեղ։ Տղամարդը մոտեցավ ծերունուն և առանց մեքենայից իջնելու ծերունուն ասաց․ <<ինչպես տեսնում ես, ես հասել եմ ամեն ինչի։ Իմ տղան այլեւս թմրամոլ չէ, այլ դարձել է հավատացյալ։ Իմ դուստրն այլեւս մարմնավաճառ չէ, այլ արդեն ամուսնացել է, իսկ կինս չի խմում և դարձել է լավ կին: Ես աշխատանք եմ գտել և հիմա մեծ ընկերության ղեկավար եմ: Իսկ դու այստեղ նստած ես մնացել, անպիտակ ծերուկ, հիմա ի՞նչ խորհուրդ կտաս>>:

<<Ցուցանակը չհանեք>>, - պատասխանում է ծերունին։

ԱԳԱՐԱԿԱՏԵՐՆ ՈՒ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԸ

Մի անգամ մի լրագրող հարցնում է ագարակատիրոջը, թե արդյոք նա կարող է կիսվել իր եգիպտացորենի գաղտնիքով, որի շնորհիվ ամեն տարի հաղթում է բոլոր գյուղատնտեսական մրցույթներում: Ագարակատերը պատասխանում է, որ ամբողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ ինքը եգիպատացորենի լավագույն սերմերը բաժանում է իր բոլոր հարևաններին:


<<Ինչո՞ւ եք ձեր լավագույն սերմերը բաժանում հարևաններին, եթե նրանք Ձեր հետ միասին մասնակցում են բոլոր գյուղատնտեսական մրցույթներին և Ձեր մրցակիցներն են հանդիսանում>>,- հարցնում է լրագրողը։


<<Հասկանում եք, - ժպիտը դեմքին պատասխանում է ագարակատերը,- քամին իմ դաշտերից ծաղկափոշին տանում է հարևանների դաշտեր, իսկ իրենց դաշտերից՝ իմ դաշտեր: Արդյունքում եթե հարևանների սերմերն ավելի վատը լինեն, քան իմը, ապա իմ բերքատվությունը կվատանա։ Իսկ ինչպես է մեզանից յուրաքանչյուրը հոգ տանում իր բերքի մասին, դա ուրիշ հարց է:
Նույնը տեղի է ունենում և մարդկանց կյանքում։ Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է հաջողակ լինել, պետք է հոգ տանի ուրիշների մասին և օգնի նրանց հաջողության հասնել: Որովհետև որքան լավ են ապրում մարդիկ շրջապատում, այնքան քո վիճակն ավելի է բարելավվում: Մենք բոլորս այս աշխարհում փոխկապակցված ենք >>:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Մի մարդ միշտ ուրախ էր լինում։ Նա ժպտում էր, ծիծաղում, և ոչ ոք երբեք նրան տխուր չէր տեսնում։

Պատահում էր, որ մարդկանցից մեկը նրան այս մասին տարբեր հարցեր էր տալիս․ <<Ինչու՞ երբեք չեք տխրում: Ինչպե՞ս եք կարողանում միշտ ուրախ լինել: Ո՞րն է ձեր երջանկության գաղտնիքը>>։


Ինչին վերջինս սովորաբար պատասխանում էր. <<Մի ժամանակ ես Ձեր պես տխուր էի։ Եվ հանկարծ իմ գլխում մի պայծառ միտք հղացավ, որ դա իմ իրավունքն է, իմ ընտրությունը։ Ի վերջո ես այդ ընտրությունն ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե եմ անում։ Եվ այդ օրվանից սկսած, երբ արթնանում եմ, ինքս ինձ հարց եմ տալիս. << Լավ, այսօր ի՞նչ ընտրեմ՝ տխրությո՞ւն, թե ուրախություն։ Եվ միշտ ստացվում է այնպես, որ ես ընտրում եմ ուրախությունը>>։

ԻՐԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

<<Ես ձեզ գիտելիքներ եմ տվել, սակայն երջանկությունը յուրաքանչյուրն ինքը պետք է գտնի>>, - ասաց ուսուցիչը դպրոցի շրջանավարտներին։


<<Ուսուցիչ, երջանկությունը միշտ արագ է ավարտվում>>, - առարկեց շրջանավարտներից մեկը:

<<Աշխարհում կա երջանկության միայն մեկ անսպառ աղբյուր, ով գտնում է այն, երջանիկ է լինում իր ողջ կյանքի ընթացքում>> ,- պատասխանեց ուսուցիչը։


Շրջանավարտները հրաժեշտ տվեցին և խոստացան երեք տարի անց վերադառնալ, որպեսզի ուսուցչին պատմեն իրենց որոնումների մասին։

Ժամանակը արագ անցավ:

Առաջին շրջանավարտը չվերադարձավ, այլ միայն նամակ ուղարկեց ուսուցչին, գրելով հետևյալը․ <<Ես գտա երջանկության աղբյուրը, դա իշխանությունն է: Ես հաջողությամբ բարձրանում եմ իշխանության աստիճաններով և հույս ունեմ, որ կհասնեմ ամենավերին աստիճանին>>։

Երկրորդ շրջանավարտը նույնպես գրություն ուղարկեց ուսուցչին՝ գրի առնելով, որ Երջանկության աղբյուրը հարստությունն է։

Երրորդ շրջանավարտը ոչինչ չուղարկեց, բայց ուսուցիչն իմացավ, որ նա ուժեղ ռազմիկ է դարձել և զորքով մեկնել է՝ ուրիշ երկիր գրավելու։

<<Իմ աշակերտը, ըստ երևույթին, որոշել է ուժի օգնությամբ նվաճել իր երջանկությունը>>,- տխրությամբ մտորեց ուսուցիչը։

Միայն չորրորդ աշակերտը վերադարձավ ուսուցչի մոտ և ասաց, որ նա բժիշկ է դարձել։

<<Ես շրջում էի Երկրով մեկ, որպեսզի բուժեմ մարդկանց։ Արդյունքում մարդիկ ապաքինվում էին և ավելի էին երջանկանում դրանից։ Եթե մարդկանց երջանկություն պարգևեք, այն երբեք Ձեզ չի լքի>>,- ավելացրեց շրջանավարտը։

<<Դու հասկացար ամենակարևորը, իմ թանկագին աշակերտ,- ուրախությամբ բացականչեց ուսուցիչը: — Երջանկության անսպառ աղբյուրը բարիք գործելու մեջ է։ Մարդը որքան շատ է քաղում նման աղբյուրից, այնքան ավելի երջանիկ է դառնում։>>

ՍՈԿՐԱՏԵՍԻ ԵՐԵՔ ՄԱՂԵՐԸ

Մի մարդ հարցրեց Սոկրատեսին. <<Գիտե՞ս, թե ընկերդ ի՞նչ ասաց քո մասին>>։

<<Սպասիր,- ընդհատեց նրան Սոկրատեսը,- նախքան խոսելդ ասելիքդ անցկացրու երեք մաղերի միջով>>։

<<Երեք մաղերի՞>>, զարմացած հարցրեց խոսացողը Սոկարտեսին։


<<Նախքան որևէ բան ասելը, պետք է խոսքն անցկացնել երեք մաղերի միջով։ Սկզբում անցկացրու այն ճշմարտության մաղի միջով։ Վստա՞հ ես արդյոք, որ տեղեկատվությունը ճիշտ է>>,- հարցրեց Սոկրատեսը։

<<Ոչ, ես դա պարզապես լսել եմ>>,- պատասխանեց մարդը։

<<Այսպիսով, դու չգիտես, արդյոք դա ճիշտ է, թե՝ ոչ: Այդ դեպքում անցկացրու այն բարության մաղով։ Արդյո՞ք դու ուզում ես մի լավ բան ասել իմ ընկերոջ մասին>>,- հարցրեց Սոկրատեսը։

<<Ոչ, հակառակը, ես ոչ մի լավ բան չէի պատրաստվում ասել>>, - պատասխանեց մարդը։

<<Այսպիսով,— շարունակեց Սոկրատեսը,— դու ինչ-որ վատ բան ես ուզում ասել նրա մասին, բայց նույնիսկ վստահ չես, որ դա ճիշտ է։ Իսկ հիմա փորձիր ասելիքդ անցկացնել այս անգամ օգտակարության մաղով։ Արդյո՞ք ես իսկապես կարիք ունեմ լսելու, թե ինչ ես ուզում ասել>>, - հարցնում է Սոկրատեսը։

<<Ոչ, դրա կարիքը չկա>>, պատասխանում է մարդը։

<<Ստացվում է, որ ասելիքիդ մեջ չկա ոչ ճշմարտություն, ոչ բարություն, ոչ էլ օգտակարություն: Այդ դեպքում ի՞նչու խոսել>>, եզրափակեց Սոկրատեսը։

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Արևելքում մի իմաստուն էր ապրում, ով իր աշակերտներին տալիս էր իմաստնության դասեր։

Նա ասում էր․ <<Մարդիկ վիրավորում են երեք ձևերով. Նրանք կարող են ասել, որ դուք հիմար եք, ստրուկ եք, կամ կոչել ձեզ անտաղանդ : Եթե ձեզ հետ նման բան պատահի, հիշեք մի պարզ ճշմարտություն՝ միայն հիմարն է մյուսին հիմար անվանում, միայն ստրուկն է ուրիշի մեջ փորձում ստրուկ գտնել և միայն անտաղանդն է, որ իր տհասությունն արդարացնելու համար դիմացինին անտաղանդ է կոչում։

ԲԱՌԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԵԽԱՅԻ ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ, ՍԱԿԱՅՆ ՇԱՏ ՀԱԶՎԱԴԵՊ ԵՆ ԿԻՐԱՌՎՈՒՄ

 #հոգեբանական


Ամեն ինչ կարգին է։
Ինձ դուր ես գալիս ինչպիսին ես դու։
Դու կարևոր ես ինձ համար։
Ես լսում եմ քեզ։
Ես այստեղ եմ։
Դու պարտավոր չես ինձ երջանկացնել։
Դու ավելին ես, քան քո բացասական հույզերը, քանի որ դրանք ընդամենը ժամանակավոր երևույթներ են և կանցնեն։


Դու կարող ես հաղթահարել քո բացասական հույզերը, անկախ նրանից, թե որքան շատ են դրանք։
Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես ես դու խաղում։
Իհարկե, ես քեզ կմիանամ։
Դու ստիպում ես ինձ ժպտալ։
Ես հավատում եմ քեզ։
Ես վստահում եմ քեզ։
Դու կարող ես դա հաղթահարել։
Դու կատարյալ չես, ես՝ նույնպես, սակայն մեր սերը կատարյալ է։
Շնորհակալություն։
Ես հպարտանում եմ քեզնով։
Ես ուրախ եմ, որ դու այստեղ ես։
Սխալվելը նորմալ է։
Մի շտապիր։
Դու ուժեղ ես։
Ես հպարտ եմ, որ ես քո մայրն եմ։
Դու խիզախ ես։
Ես ներում եմ քեզ։
Ես մտածում եմ քո մասին։
Ես կարոտում եմ քեզ։
Նորմալ է, որ դու միտքդ փոխեցիր։
Նորմալ է օգնություն խնդրելը։
ես քեզ տեսնում եմ։
Ներիր ինձ։
Դու իմ կյանքն ավելի լավն ես դարձնում։
Դու ընդունակ երեխա ես։
Դու արժանի ես։
Դու շատ մեծ նշանակություն ունես ինձ համար։
Ես քեզ շատ եմ սիրում։

ՔԱՐԸ

Մի թագավոր մի անգամ որոշեց ստուգել, թե ինչի են ընդունակ իր հպատակները։ Նա հրամայեց մի մեծ քար բերել ու դնել ճանապարհի մեջտեղում։ Թագավորը թաքնվեց ճանապարհի կողքին ու սկսեց հետևել, թե ինչպես են մարդիկ իրենց պահում։


Իսկ մարդիկ պտտվում էին և ամեն կերպ փորձում էին շրջանցել քարը՝ քթի տակ փնթփնթալով, որ թագավորը բոլորովին չի մտածում իրենց ճանապարհից քարը հեռացնելու մասին։ Իսկ Թագավորը շարունակում էր հետևել ընթացքին։


Եվ ահա մի գյուղացի իր ցուլերով և սայլով մոտեցավ քարին։ Վերջինս հասկացավ, որ ճանապարհի քարը, ոչ միայն խոչընդոտ է իր համար, այլ նաև՝ մյուսների։ Քթի տակ կշտամբելով թագավորին՝ նա իր ցուլերի օգնությամբ և տախտակներ դնելով քարի տակ՝ պարաններով ձգեց և, մեծ ջանքեր գործադրելով, դուրս հանեց քարը ճանապարհից։ Քարի տակ նա գտավ ոսկով լի մի քսակ։ Գյուղացին վերցրեց այն, իսկ դրա մեջ կար նաև մի գրություն. <<Իսկ այս պարգևը նրա համար է, ով պատրաստ է հաղթահարել խոչընդոտներ>>:

ԵՐՋԱՆԻԿ ՄԱՅՐԸ

Մի ընտանիք էր ապրում։


Երեխաները շատ էին, իսկ փողը՝ քիչ։ Մայրը շատ էր աշխատում, իսկ աշխատանքից հետո էլ եփում էր, լվանում ու մաքրում էր տունը։

Իհարկե, արդյունքում շատ էր հոգնում և այդ պատճառով էլ հաճախ գոռում էր երեխաների վրա, ապտակում էր նրանց ու բարձրաձայն բողոքում կյանքից:



Մի օր մայրը մտածեց, որ լավ չէ այդպես ապրելը: Որ երեխաները մեղավոր չեն, որ իր կյանքն այդպես էր դասավորվել։ Եվ նա գնաց իմաստունի մոտ ու խորհուրդ հարցրեց, թե ինչպես կարող է լավ մայր դառնալ:

Այդ օրվանից սկսած մայրը կարծես թե լիովին փոխվեց։

Մայրն ավելի երջանիկ էր։

Չնայած ընտանիքում գումար չավելացավ և երեխաներն էլ ավելի հնազանդ չդարձան, սակայն հիմա մայրն այլևս նրանց չէր հանդիմանում, այլ հաճախակի ժպտում էր։

Մայրը սկսեց, շաբաթը մեկ շուկայից վերադառնալիս, նվերներ գնել իր երեխաների համար։ Երեխաներին նվերները բաժանելուց հետո մայրը որոշ ժամանակ սկսեց նաև առանձնանալ իր սենյակում և խնդրեց երեխաներին չխանգարել իրեն:

Երեխաներին տանջում էր հետաքրքրասիրությունը, թե մայրն ինչ է անում իր սենյակում։ Մի անգամ արգելքը խախտելով մտան իրենց մոր սենյակը։ Նա նստած էր սեղանի մոտ և թեյ էր խմում քաղցր կոնֆետներով:

<<Մայրիկ, ի՞նչ ես անում: Իսկ մե՞նք>>,- վրդովված բղավեցին երեխաները։

<<Հանգիստ եղեք երեխաներ և ինձ մի խանգարեք, ես ձեզ համար երջանիկ մայր եմ պատրաստում>>,- պատասխանեց մայրը։

ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...