Մի օր մի բանկիր կանգնել էր մի փոքրիկ գյուղի նավամատույցի վրա և դիտում էր մեքսիկացի մի ձկնորսի, որը, փոքր նավակի մեջ նստած, բռնեց մի հսկայական թունաձկան: Բանկիրը շնորհավորեց մեքսիկացուն և հարցրեց, թե որքան ժամանակ է պահանջվում նման ձուկ որսալու համար։
- Մի քանի ժամ, ոչ՝ ավել, - պատասխանեց մեքսիկացին:
- Ինչո՞ւ դուք ավելի երկար չմնացիք ծովում և չբռնեցիք այս ձկանից ևս մի քանիսը, - զարմացավ բանկիրը:
- Մեկ ձուկը բավարար է, որ իմ ընտանիքը վաղն ապրի, - պատասխանեց մեքսիկացին:
- Իսկ ի՞նչ եք անում օրվա մնացած մասը,- կրկին հարցրեց բանկիրը։
- Մինչև ընթրիք քնում եմ, հետո մի երկու ժամ գնում եմ ձկնորսության, հետո խաղում եմ երեխաներիս հետ, դրանից հետո ես ու կինս՝ Մարիան հանգստանում ենք միասին ծովափին, հետո գնում եմ գյուղ զբոսնելու, երեկոյան գինի եմ խմում և ընկերներիս հետ կիթառ նվագում: Պարզապես վայելում եմ կյանքը,- բացատրեց մեքսիկացին:
- Ես Հարվարդի շրջանավարտ եմ,- ասաց բանկիրը,- ես Ձեզ կօգնեմ հասկանալ, որ Դուք ամեն ինչ սխալ եք անում: Պետք է ամբողջ օրը ձուկ որսաք, իսկ հետո Ձեզ համար մեծ նավակ գնեք։
- Իսկ հետո ի՞նչ,-հարցրեց մեքսիկացին:
- Այդ դեպքում ավելի շատ ձուկ կբռնեք և կարող եք գնել ևս մի քանի նավ, վերջում էլ մի գեղեցիկ օր կունենաք մի ամբողջ նավատորմ, - պատասխանում է բանկիրը։
- Իսկ հետո՞,- հարցնում է մեքսիկացին։
- Հետո էլ ձուկը միջնորդին վաճառելու փոխարեն անմիջապես կվաճառեք գործարանին և շահույթը մեծացնելով՝ սեփական գործարան կբացեք։
- Իսկ հետո՞, - կրկին հարցնում է մեքսիկացին։
- Այնուհետև կթողնեք այս լքված գյուղը և կտեղափոխվեք Մեխիկո կամ Լոս Անջելես, և գուցե մի օր էլ բացեք հսկայական գրասենյակ Նյու Յորքի շենքերից մեկի 222-րդ հարկում և դառնաք դրա սեփականատերը, - պատասխանեց բանկիրը։
- Իսկ որքա՞ն կտևի այս ամենը, հարցրեց մեքսիկացին։
- Տասնհինգից քսան տարի, - ասեց բանկիրը։
-Իսկ հետո ի՞նչ կլինի:
- Եվ հետո, - ժպտաց բանկիրը, - կգա ամենահաճելի պահը: Դուք կվաճառեք ընկերությունը մի քանի միլիոնով և կդառնաք շատ հարուստ մարդ։
- Իսկ հետո՞,- հարցրեց ձկնորսը;
-Այդ դեպքում կդադարեք աշխատել, կտեղափոխվեք ծովափնյա մի փոքրիկ գյուղ, կքնեք մինչև ընթրիք, մի քիչ ձուկ կորսաք, երեխաների հետ կխաղաք, Ձեր կնոջ հետ միասին կհանգստանաք ծովափին, կշրջեք գյուղով, երեկոները գինի կխմեք և կիթառ կնվագեք ընկերներիդ հետ...
No comments:
Post a Comment