ԿԱՐԵՎՈՐ ՉԷ ԻՆՉ ԱՍԵԼ, ԱՅԼ ԻՆՉՊԵՍ ԱՍԵԼ

Մի տիրակալ սարսափելի երազ է տեսավ, որում իր բոլոր ատամները հերթով թափվեցին։ Մեծ անհանգստությամբ վերջինս իր մոտ կանչեց երազների մեկնաբանին, որն անհանգիստ լսեց երազը և ասաց. «Տեր, ես տխուր լուր ունեմ քեզ հայտնելու։ Դու իրար հետևից կորցնելու ես քո բոլոր հարազատներին։

Այս խոսքերը տիրակալի մոտ զայրույթ առաջացրեցին։ Նա հրամայեց, որ երազի մեկնաբանին բանտ գցեն և մեկ ուրիշ մեկնաբանի կանչեն։

<<Ուրախ լուր ունեմ Ձեզ հայտնելու․ դուք ավելի երկար եք ապրելու քան ձեր հարազատները>>, - ժպիտով ասած երկրորդ մեկնաբանը։


Տիրակալը մեծ հիացմունք ապրեց և առատաձեռնորեն պարգևատրեց նրան այս գուշակության համար։ Պալատականները շատ զարմացան։

<<Դու նրան նույն բանն ասեցիր, ինչ՝ առաջին մեկնաբանը, իսկ ինչպե՞ս եղավ, որ վերջինս պատժվեց, իսկ դու պարգևատրվեցիր>>, - հարցրեցին երկրորդ մեկնաբանին նրանք։

<<Երկուսս էլ երազը մեկնաբանեցինք նույն կերպ, սակայն ամեն ինչ կախված է ոչ թե նրանից, թե ինչ ասել, այլ ինչպես ասել>> պատասխանեց երկրորդ մեկնաբանը։

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...