ՀՆԴԿԱՑԻՆ ԲԱՆԿՈՒՄ

Մի ծեր հնդկացի եկավ բանկ և 500 դոլլար վարկ խնդրեց։ Բանկի աշխատողը սկսեց պատրաստել փաստաթղթերը։


<<Ի՞նչ եք պատրաստվում անել այդ գումարով>>,- հարցրեց վերջինս հնդկացուն։

<<Ես գնալու եմ քաղաք՝ վաճառելու իմ պատրաստած զարդերը>>,- պատասխանեց հնդկացին։


<<Որպես գրավ Ի՞նչ կառաջարկեք>>,- հարցրեց աշխատակիցը։

<<Ես չգիտեմ, թե որն է գրավը>>, - պատասխանեց հնդկացին։

<<Դե, գրավը մի բան է, որն արժեք ունի և կարող է ծածկել Ձեր վարկի գումարը: Դուք ունե՞ք մեքենա>>,- հարցրեց աշխատակիցը։

<<Այո ունեմ․ 1949թ․ արտադրության բեռնատար է>>, - պատասխանեց հնդկացին։

<<Դա որպես գրավ չի կարող դիտվել, իսկ դուք անասուններ ունե՞ք>>, - հարցրեց աշխատակիցը։

<<Այո, ես ձի ունեմ>>,- պատասխանեց հնդկացին:

<<Քանի՞ տարեկան է Ձեր ձին>>, - հարցրեց բանկի աշխատակիցը։

<<Չեմ կարող ասել, քանի որ ձին այլևս ատամներ չունի>>, - պատասխանեց հնդկացին։

Ի վերջո, հնդկացին վարկը ստացավ և նրան տվեցին 500 դոլլար։

Մի քանի շաբաթ անց հնդկացին նորից եկավ բանկ, հանեց իր փողերի մեծ կապոցը։ Նա հաշվեց բանկին տրվելիք գումարը, իսկ մնացածը թաքցրեց:

<<Ի՞նչ եք պատրաստվում անել մնացած գումարի հետ>>, - հարցրեց բանկի նույն աշխատակիցը։

<< Այն իմ հյուղակում կպահեմ>>, - պատասխանեց հնդկացին։

<< Դուք կարող եք մեր բանկում ավանդ դնել>>, - ասաց աշխատակիցը:

<<Ես չգիտեմ, թե ինչ է ավանդը,— պատասխանեց հնդկացին։

<<Դե, Ձեր փողը տալիս եք բանկին, բանկը հոգում է տանում դրա մասին, իսկ երբ փող է պետք, կարող եք ետ վերցնել>>, - բացատրեց աշխատակիցը:

Ծեր հնդկացին մտածեց և ժպիտը դեմքին հարցրեց. <<Իսկ բանկն ինձ գրավ տալու որևէ բան ունի՞>>:

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...