Բարձր գիտական աստիճան ունեցող մի ուսուցչի իր ագարակի գործերը չեն գոհացնում և նա սկսում է գրել բազմաթիվ ուշագրավ գրքեր և աշխատություններ։ Մի օր մի մարդ, ով կարդացած է լինում վերջինիս բոլոր գրքերը և իրեն համարում է ճշմարտության գիտակ, գալիս է վերջինիս հետ մեծ հարցեր քննարկելու։
<<Ես կարդացել եմ ձեր բոլոր գրքերը, ուսուցիչ։ Դրանցից մի քանիսի հետ համաձայն եմ, իսկ մյուսների հետ՝ ոչ: Դրանցից մի քանիսում կան հատվածներ որոնց հետ համամիտ եմ և կան էլ հատվածներ, որոնք չեմ հասկանում։ Ձեր որոշ գրքերն ավելի շատ եմ հավանում, քան՝ մյուսները: Ինչպե՞ս կարող եք դա բացատրել:
Իմաստուն ագարակատերն իր հյուրին տանում է գոմ, որտեղ մեծ թվով տարբեր ընտանի կենդանիներ և սնունդ կա և ասում․ <<Ես ագարակատեր եմ, արտադրում եմ սննդամթերք։ Տեսնու՞մ եք այնտեղ դրված խնձորներն ու գազարները: Կենդանիներից մի քանիսը սիրում են մեկ բան, մյուսները՝ մեկ այլ բան: Տեսնու՞մ եք կաղամբն ու դդումը: կենդանիներից շատերը սիրում են կաղամբ ուտել, մյուսները՝ դդում: Տեսնու՞մ եք այս կենդանիներին: Մարդկանցից ոմանք նրանց ընտրում են հեծնելու համար, մյուսները՝ բուծման, մյուսներն՝ ուտելու համար։ Մարդկանցից ոմանք նախընտրում են հավը, իսկ ոմանք էլ ուլերին: <<Հավանել>> կամ <<չհավանել>> հասկացությունները չեն կարող ընդհանրական բնույթ կրել, քանի որ խոսքը <<սննդի>> մասին է։
No comments:
Post a Comment