ՁԳՏՈՒՄ

Մի փայտահատ շատ աղքատ էր ապրում։ Նա ապրում էր այն փոքր գումարով, որը վաստակում էր վառելափայտի դիմաց։ Նա, մեջքի վրա կապելով, վառելափայտը մոտակա անտառից քաղաք էր բերում։ Մի օր ճանապարհով անցնող մի իմաստուն, տեսնելով փայտահատին աշխատելիս, խորհուրդ տվեց առաջ գնալ՝ ավելի խորանալով անտառի մեջ։


Փայտահատը լսեց խորհուրդը, մտավ անտառ և շարունակեց քայլել, մինչև ճանդանի ծառին հասնելը: Նա շատ գոհ էր գտածոից, կտրեց ծառը և իր հետ տարավ այնքան փայտի կտորներ, որքան կարողացավ և շուկայում վաճառեց դրանք շատ լավ գնով։



Քնելուց առաջ նա հանկարծ հիշեց, որ իմաստունն իրեն չէր ասել, որ անտառում ճանդանի ծառ կա, այլ պարզապես խորհուրդ էր տվել առաջ գնալ։ Հաջորդ օրը, հասնելով ճանդանի ծառին, նա ավելի հեռուն գնաց և պղնձի հանք գտավ։ Նա նորից իր հետ վերցրեց այնքան պղինձ, որքան կարող էր տանել և, այն շուկայում վաճառելով՝ ավելի շատ փող աշխատեց։

Հաջորդ օրը փայտահատն ավելի հեռու գնաց և գտավ արծաթի հանք: Մյուս օրը նա գտավ ոսկու, հետո էլ՝ ադամանդի հանքեր, վերջապես նա հարստացավ։

Բարոյախրատականը

Այսպես է վարվում միայն ձգտում ունեցող մարդը․ եթե որոշակի նպատակին հասնելուց հետո կանգ չառնեք և շարժվեք առաջ, ապա ձեր առջև կբացվեն ավելի ու ավելի մեծ և նշանակալի հնարավորություններ ու բարձունքներ:

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...