Տեսսին սիրունիկ, վեց տարեկան լուրջ աղջիկ էր։ Մի օր նա լսեց, թե ինչպես են ծնողները խոսում իր փոքր եղբոր՝ Թեդի մասին: Տեսսին իմացավ, որ եղբայրը ծանր հիվանդ է, և ծնողները փաստացի փող չունեն։ Տեսսին լսեց, թե ինչպես է հայրը հուսահատությամբ ասում արցունքակալած մորը. <<Միայն հրաշքը կարող է հիմա փրկել Թեդին >>:
Այնուհետև Տեսսին վազեց իր սենյակ և հանեց ապակե բանկան, որտեղ պահվում էին իր բոլոր խնայողությունները։ Նա բանկայի ամբողջ պարունակությունը թափեց հատակին և սկսեց ուշադիր հաշվել իր մետաղադրամները, ապա նորից լցրեց բանկայի մեջ և որքան կարող էր արագ վազեց դեղատուն:
Տեսսին հանգիստ սպասեց, որ դեղատան աշխատակիցն ուշադրություն դարձնի իրեն, բայց վերջինս չափազանց զբաղված էր, որպեսզի նկատեր վեցամյա աղջկան, քանի որ զրուցում էր մեկ այլ մարդու հետ: Տեսսին սկսեց ոտնաթաթի ծայրով հարվածել գետնին, որպեսզի գոնե մի փոքր ուշադրություն գրավի: Ոչ մի արձագանք չկար։ Հետո նա սկսեց բարձրաձայն հազալ։ Աշխատակիցն էլի ոչինչ չնկատեց։ Ի վերջո, նա հանեց մետաղադրամներից մեկը և թեթևակի հարվածեց դեղատան ապակուն։
<<Ի՞նչ կցանկանաք, - հարցրեց աշխատակիցը մի փոքր նյարդայնացած ձայնով, - չե՞ք տեսնում, որ ես խոսում եմ Չիկագոյից եկած իմ եղբոր հետ, որին տարիներ շարունակ չեմ տեսել>>:
«Լավ է, որ Ձեր եղբորը հանդիպել եք, բայց ես կցանկանայի խոսել իմ եղբոր մասին», - պատասխանեց Տեսսին նույն տոնով, ինչ աշխատակիցը, - գիտե՞ք, նա շատ, շատ հիվանդ է, և ես կցանկանայի հրաշք գնել:
- Ներեցեք, ի՞նչ, - հարցրեց աշխատակիցը։
<<Նրա անունը Թեդ է, և նրա գլխի հետ ինչ-որ վատ բան է կատարվում, հայրս ասաց, որ միայն հրաշքը կարող է փրկել եղբորս: Այսպիսով, որքա՞ն արժե հրաշքը, - խոսեց աղջիկը։
<<Մենք այստեղ հրաշքներ չենք վաճառում։ Կներես, բայց ես չեմ կարող քեզ օգնել>>,- ասաց աշխատակիցը։
<<Տեսնում եք, ես փող ունեմ և կարող եմ վճարել։ Եթե այս գումարը չբավականացնի, ես կարող եմ ավելի շատ վճարել։ Պարզապես ասեք, թե որքա՞ն արժե հրաշքը, - շարունակեց աղջիկը։
Դեղատան աշխատակցի լավ հագնված եղբայրը ծնկի եկավ և աղջկան կանչեց իր մոտ։
<<Ի՞նչ հրաշքի կարիք ունի քո եղբորը, փոքրիկս>>, - հարցրեց նա։
<<Չգիտեմ,- հեկեկաց Տեսսին, - Ես միայն գիտեմ, որ նա շատ հիվանդ է, և մայրս ասաց, որ վիրահատության կարիք ունի։ Բայց հայրս չի կարող վճարել, ուստի ես որոշեցի այդ նպատակով ծախսել իմ գումարը>>։
<<Որքա՞ն դու ունես, - հարցրեց Չիկագոյից եկած դեղատան աշխատակցի եղբայրը։
<< Մեկ դոլար և տասնմեկ ցենտ, սա է իմ ամբողջ գումարը, բայց եթե անհրաժեշտ լինի, ես կարող եմ ավելին վճարել, - պատասխանեց փոքրիկ աղջիկը։
<<Ինչ զուգադիպություն, - ժպտաց աշխատակցի եղբայրը, -մեկ դոլար և տասնմեկ ցենտ։
Վերջինս իր բռունցքի մեջ սեղմեց Տեսսիի փողը, բռնեց վերջինիս ձեռքից և խնդրեց, որ իրեն տուն տանի։
<<Ես ուզում եմ տեսնել քո փոքր եղբորը և հանդիպել ծնողներիդ հետ։ Տեսնենք, թե ինչպիսի հրաշքի կարիք ունի քո եղբայրը>>, - ավելացրեց նա։
Այդ լավ հագնված մարդը բժիշկ Կարլթոն Արմսթրոնգն էր, որը հայտնի վիրաբույժ էր և մասնագիտացած էր նյարդավիրաբուժության մեջ։ Նա վիրահատությունը կատարեց բոլորովին անվճար և շատ շուտով Թեդը կարողացավ լիովին ապաքինված տուն վերադառնալ։ Մայրիկն ու հայրիկը երջանիկ էին և քննարկում էին պատահական իրադարձությունների շղթան, որն իրենց մոտ բերեց բժշկին:
<<Բժիշկը,- շշնջաց մայրս,- իսկական հրաշք է: Հետաքրքիր է, թե որքա՞ն կարժենար վիրահատությունը>>։
Տեսսին ժպտաց, քանի որ նա հստակ գիտեր, թե ինչ արժեր հրաշքը... մեկ դոլար և տասնմեկ ցենտ գումարած փոքրիկ աղջկա անկեղծ հավատը:
No comments:
Post a Comment