Մի օր մի հոգեբան շատ դրական բան ասաց մի տիկնոջ, ով մեծ ցավով թվարկում էր այն, ինչ չուներ․ <<Իսկական ընկերներ չունեմ, լավ աշխատավարձ չունեմ, կարգին մեքենա չունեմ, կարգին բնակարան չունեմ, երիտասարդություն այլևս չկա և հույս էլ չունեմ, որ այս ամենն մի օր ձեռք կբերեմ>>։
Հոգեբանը ուղղեց իր ակնոցը և ասաց. <<Իհարկե, շատ բան դուք չունեք։ Եվ ցանկը կարելի է շարունակել: Չունեք ծանր անբուժելի հիվանդություն, միլիոնավոր պարտքեր, չունեք ոչ մի հիվանդ հարազատ կամ տկարամիտ ծերունի, որի համար պատասխանատվություն կրեք, մեջքի ծռություն չունեք, հաշմանդամություն չունեք և եթե գրենք էլ ինչ չունեք, ապա ձեր տրամադրությունն անմիջապես կլավանա։ Եվ մեծ հույսով կլցվեք, որ այն ինչ չունեք, չեք էլ ունենա>>։
Տիկինը մտածեց, մտքում հաշվարկ արեց ու ժպտաց։
<<Մենք շատ բաներ չենք ունենում: Եվ անհրաժեշտ էլ չէ։ Իսկ մնացած ամեն ինչը կարելի է վաստակել, կատարելագործել, ստանալ որպես նվեր կամ պարզապես ժամանակավորապես հրաժարվել դրանից։ Դրանում ոչ մի սարսափելի բան չկա։
Գլխավորը ողջ ու առողջ լինելն է։ Եվ որ մտերիմներն էլ ողջ և առողջ լինեն։ Եվ վատ բան չլինի։ Արդեն իսկ լավ կլինի>>, - եզրափակեց իր խոսքը հոգեբան։
No comments:
Post a Comment