Մոտ տաս տարեկան մի երեխա մտավ սրճարան և նստեց սեղանի մոտ։ Մատուցողուհին մոտեցավ նրան։
<<Որքա՞ն արժե ընկույզով շոկոլադե պաղպաղակը>>,- հարցրեց տղան։
<<Հիսուն ցենտ>>,— պատասխանեց մատուցողուհին։
Տղան գրպանից հանեց մետաղադրամները և սկսեց հաշվել։
<<Իսկ որքա՞ն արժե առանց որևէ բանի սովորական պաղպաղակը>>,- կրկին հարցրեց տղան։
Որոշ այցելուներ սպասում էին սեղանների մոտ և մատուցողուհին վերջիններիս տեսնելով առհամարանքով պատասխանեց․ <<Քսանհինգ ցենտ>>։
Տղան նորից հաշվեց մետաղադրամները։
<< Ես սովորական պաղպաղակ եմ ուզում>>, - ավելացրեց տղան:
Մատուցողուհին պաղպաղակը բերեց, իսկ հաշիվը կոպիտ ձևով գցեց սեղանին ու գնաց։ Երեխան վերջացրեց պաղպաղակ ուտելը, դրամարկղում վճարեց հաշիվն ու հեռացավ։
Երբ մատուցողուհին վերադարձավ սեղանը մաքրելու, վերջինս ամոթից կարկամեց։ Դատարկ ծաղկամանի կողքին կոկիկ ձևով դասավորված էին մետաղադրամներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում էր քսանհինգ ցենտ։ Դա մատուցողուհու թեյավճարն էր։
Բարոյախրատականը
Երբեք եզրակացություններ մի արեք մարդու մասին, քանի դեռ չեք տեսել վերջինիս արարքները։
No comments:
Post a Comment