Մի ժամանակ մի տիրակալ էր ապրում, որի իմաստությունն արևի նման լուսավորում էր իր կենարար ճառագայթներով այդ երկիրը։ Ոչ ոք չէր կարող գերազանցել նրան խելքով և հավասարվել նրան հարստությամբ։
Մի օր արքայի սուրհանդակն եկավ նրա մոտ տխուր դեմքով և հայտնեց հետևյալը. <<Ով մեծ արքա, դու մեր երկրում ամենաիմաստունն ես ու ամենահզորը: Կյանքն ու մահը քո ձեռքերում են։ Այնուամենայնիվ, երբ ես ճանապարհորդեցի քաղաքներով և գյուղերով, լսեցի, որ շատերը քեզ գովաբանում են, բայց նրանց մեջ կային այնպիսիք, ովքեր վատ են արտահայտվել քո մասին։ Նրանք ծաղրում են քեզ և քննադատում քո իմաստուն որոշումները: Ինչպե՞ս կարող է նման անհնազանդություն լինել քո թագավորության մեջ, ով Մեծերից Մեծագույնը>>։
Արքան ժպտաց և պատասխանեց. <<Ինչն ամենուրեք է, նույնն իմ թագավորության մեջ է։ Դու գիտես հպատակներիս մատուցած իմ ծառայությունների մասին: Յոթ գավառներ, իմ տիրապետության տակ գտնվելով, հարստացան ու բարգավաճեցին։ Յոթ գավառներում էլ ինձ սիրում են իմ արդարության համար։ Իհարկե, ճիշտ ես, ես շատ բան կարող եմ անել։ Ես կարող եմ հրամայել փակել իմ քաղաքների մեծ դարպասները, բայց մի բան չեմ կարող անել, որն է՝ փակել իմ թշնամիների բերանները։ Կարևոր չէ, որ ոմանք վատ բաներ են խոսում իմ մասին, այլ այն, որ ես բարի գործեր եմ անում մարդկանց համար։>>
No comments:
Post a Comment