<<Ես ծերանում եմ, ուստի քեզ նշանակում եմ ոհմակի նոր առաջնորդ: Բայց դու պետք է ապացուցես, որ արժանի ես։ Հետևաբար, վերցրու լավագույն գայլերին, գնա որսի և սնունդ բեր ամբողջ ոհմակի համար>>, - ասաց գայլերի առաջնորդն ոհմակի ամենաուժեղ ու ամենահամարձակ գայլին։
<<Լավ>>,- ասաց նոր առաջնորդը և վեց գայլերի հետ գնաց որսի: Ժամեր շարունակ որսի գնացած գայլերը չկային։ երբ գիշերը եկավ, ոհմակը տեսավ 7 գայլերի, որոնք հպարտորեն բերում էին իրենց հետ որսած կերակուրը: Բոլորը ողջ էին և առողջ:
<<Ասա ինձ, թե ինչպես անցավ>>, - ասաց ծեր առաջնորդը:
<<Հեշտ էր: Մենք որս էինք փնտրում, հետո տեսանք որսից վերադարձող 10 որսորդի։ Հարձակվեցինք նրանց վրա, պատառոտեցինք նրանց, իսկ հետո ավարը վերցրեցինք մեզ հետ>>, - ասաց նոր առաջնորդը։
<<Կեցցես: Վաղը նորից կգնաս>> - ասաց ծեր առաջնորդը։
Հաջորդ օրը վեց գայլերը ու նոր առաջնորդը նորից որսի դուրս եկան։ Նրանք մեկ ու կես օր անհետացան։
Հաջորդ օրը կեսօրին հորիզոնում հայտնվեց գայլերից միայն մեկը՝ հյուծված վիճակում։ Նոր առաջնորդն էր՝ արյունով շաղախված, քրքրված, կաղ ու հազիվ էր շնչում։
<<Ի՞նչ պատահեց>>, - հարցրեց ծեր առաջնորդը։
<<Մենք գնացինք հեռու անտառ և երկար ժամանակ որս էինք փնտրում, երբ տեսանք որսից որսով վերադարձող երեք որսորդների։ Հարձակվեցինք նրանց վրա, բայց նրանք մեզանից ուժեղ էին։ Նրանք սպանեցին իմ բոլոր եղբայրներին, ես մի կերպ կարողացա փախչել>>, - հազիվ շնչելով պատմեց նոր առաջնորդը։
<<Բայց ինչպե՞ս եղավ։ Երեկ դուք հեշտությամբ հաղթեցիք տասը որսորդի, իսկ այսօր չկարողացաք գլուխ հանել երեքի՞ց>>, - զարմացած հարցրեց ծեր առաջնորդը։
<<Այո, բայց երեկ ընդամենը տասը որսորդներից բաղկացած խումբ էր, իսկ այսօր՝ լավագույն ընկերների եռյակ:
No comments:
Post a Comment