ԱՌԱԿ ԲԱՐՈՒ ՄԱՍԻՆ

Մի աղքատ հնդկուհի ամեն առավոտ երկու հաց էր թխում: Մեկը թխում էր իր ընտանիքի, իսկ երկրորդը՝ պատահական անցորդի համար։ Երկրորդ հացը դնում էր պատուհանագոգին, որպեսզի կողքով անցնող ցանկացած անցորդ կարողանա վերցնի այն։ Ամեն օր հնդկուհին աղոթում էր իր որդու համար, որն ավելի լավ ապրելու հույսով լքել էր տունը: Ամիսներ շարունակ մայրը ոչ մի տեղեկատվություն չուներ տղայից և աղոթում էր նրա վերադարձի համար:


Շուտով կինը նկատեց, որ ամեն օր ինչ-որ սապատավոր մարդ գալիս է և վերցնում է երկրորդ հացը։ Բայց երախտագիտության խոսքերի փոխարեն միայն քթի տակ մրթմրթում է. <<Քո չարությունը քեզ կմնա, իսկ բարությունը կվերադառնա քեզ>>: Ամեն օր նույն էր տեղի ունենում։ Չստանալով սպասված շնորհակալական խոսքերը կինն իրեն խաբված էր զգում։ 


<<Այս սապատավորն ամեն օր վերցնում է պատուհանագոգի հացը և ինչ-որ անհասկանալի բան է քթի տակ խոսում, ժամանակն է այս ամենի վերջը տալ, ես կազատվեմ այս սապատավորից>>, - մտածեց հնդկուհին և հաջորդ օրը թույն լցրեց երկրորդ հացի մեջ։

Բայց երբ նա պատրաստվում էր հացը դնել պատուհանագոգին, նրա ձեռքերը դողացին։

«Ի՞նչ եմ անում։ - մտածեց նա և հացը նետեց կրակի մեջ, իսկ հետո մեկ ուրիշը պատրաստեց և դրեց պատուհանագոգին։ Սապատավորը, ինչպես միշտ եկավ, հացը վերցրեց, մրմնջաց. <<Քո չարությունը կմնա քեզ, իսկ քո բարությունը կվերադառնա քեզ մոտ» և շարունակեց ճանապարհը՝ անտեղյակ լինելով կնոջ սրտում մոլեգնող հույզերի մասին։

Երեկոն եկավ, և հանկարծ դուռը թակեցին։ Կինը բացեց դուռը և շեմքին տեսավ որդուն։ Նա սարսափելի տեսք ուներ․ սոված էր, նիհար, թույլ, պատառոտված կեղտոտ հագուստով։

<<Մայրիկ, ուղղակի հրաշք է, որ ես այստեղ եմ։ Ես երկար ժամանակ, շատ օրեր քաղցած քայլում էի դեպի տուն և ամբողջովին հյուծվել էի: Տնից ընդամենը մեկ մղոն հեռավորության վրա քաղցից ուշաթափվեցի: Եվ հավանաբար կմահանայի, եթե չլիներ սապատավոր ծերուկը: Նա անցավ և այնքան բարի գտնվեց իմ հանդեպ, որ ինձ տվեց մի հաց և ասաց, որ դա իր միակ կերակուրն էր ամբողջ օրվա համար, բայց որոշելով, որ այն ինձ ավելի անհրաժեշտ է, տվեց ինձ>>, - պատմեց որդին։

Երբ մայրը լսեց այս խոսքերը, նրա դեմքը գունատվեց, և նա հենվեց դռանը, որպեսզի չընկնի։ Նա հիշեց առավոտյան իր կողմից թունավորված հացը։ Ի վերջո, եթե նա այն կրակի մեջ չգցեր, իր որդին կարող էր այսօր մահանալ։ Եվ այդ ժամանակ կինը հասկացավ սապատավորի բառերի իմաստը. «Քո չարությունը կմնա քեզ, իսկ քո բարությունը կվերադառնա քեզ»:

Բարոյախրատականը

Միշտ ձգտեք լավություն անել, նույնիսկ եթե այդ պահին դա ոչ ոք չի գնահատում: Բարին գործեք և ձեր ամեն մի քայլը կբերի ձեզ երջանկություն:

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...