Մի կին բողոքեց հարեւանուհուն ընկերուհուց, որը վիրավորել էր իրեն։ Հարևանը հանգստացրեց վեջինիս և համոզեց ներել ընկերուհուն:
<<Ներե՞լ: Ինչպե՞ս կարող եմ ներել: Այն բանից հետո, ինչ նա արեց ինձ։ Նա այնքան չար է: Չէ, չարությունը չի կարելի ներել։ Եվ ընդհանրապես ինչո՞ւ պետք է սիրեմ մարդկանց, ովքեր ինձ չեն սիրում, ինչո՞ւ պետք է լավություն անեմ, երբ շուրջբոլորը խաբում են, դավաճանում ու կեղտոտություններ անում>>։
<<Ես քեզ մի պատմություն կպատմեմ։ Աշխարհում մի մարդ էր ապրում։ Նա մայր բնությանը խնդրեց այնպես անել, որ գիշերը լույս լինի, որպեսզի մոմեր չվառի, իսկ ձմռանը տաք լինի, որպեսզի վառարանը չաշխատի։ Բայց մայր բնությունն ավելի լավ գիտեր, թե ինչն ինչպես պետք է լինի, ուստի նա առհամարհեց մարդու խնդրանքները: Տղամարդը բարկացավ բնության վրա և բղավեց․ <<Այդ դեպքում գիշերը լույս չեմ վառի և քեզ չեմ լուսավորի։ Իսկ ձմռանը վառարանն էլ չեմ աշխատացնի, որ իմ ջերմությամբ չտաքանաս։ Նույնիսկ փողոցի դուռը կբացեմ, որ տանը ջերմություն չմնա, հետո կտեսնես, թե ինչ ցուրտ կլինի քեզ համար։>>
Կինն ընդհատեց հարեւանուհու պատմությունն ու ասաց․ <<Այ քեզ հիմար, մտածում էր, որ իր լույսով կարող է լուսավորել բնությունը, իր տաքությամբ էլ տաքացնել սառնամանիքը։ Մեծամիտ հիմար, այդ ամենն առաջին հերթին իրեն էր պետք։ Իսկ մայր բնությունն ինքը կարող է հոգ տանել իր մասին։
<<Այդ դեպքում ինչո՞ւ ես դու նույն բանն անում», - հարցրեց հարևանը:
<<Ե՞ս>>,— զարմացավ կինը։
<<Այո դու։ Ինչո՞ւ ես հանգցնում քո սիրո լույսը, երբ շուրջդ խավար է կուտակվում, և ինչու՞ չես վառում քո սրտի կրակը, երբ շուրջդ փչում է մարդկանց սրտերից բխող սառնությունը։ Ավելի լավ չէ՞, մթության մեջ նստելու ու ինչ որ մեկին սպասելու փոխարեն, ինքդ «վառես քո լույսը» ու լույս տաս և քեզ, և ուրիշներին։ Այդ ժամանակ դու ինքդ կտեսնես ճիշտ ուղին և գուցե քեզ շրջապատող մարդիկ նույնպես նկատեն այն և քեզ հետ ձեռք ձեռքի տված քայլեն դրանով՝ ջերմացնելով իրենց սրտերը>>,- ավելացրեց հարևանուհին։
No comments:
Post a Comment