ԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Մի ժամանակ երկու հարևաններ էին ապրում։ Առաջին հարևանն իր երեխաների համար նապաստակ գնեց։ Մյուս հարևանի երեխաները ևս խնդրեցին, որ իրենց համար հայրն ընտանի կենդանի գնի։ Իրենց հայրը նրանց համար գնեց գերմանական հովվաշուն:


Հետո առաջին հարևանն ասած երկրորդ հաևանին. <<Բայց ձեր հովվաշունը կուտի իմ նապաստակին>>:

<<Չէ, իմ հովվաշունը շան ձագ է, իսկ քո նապաստակն էլ դեռ փոքր է։ Նրանք միասին կմեծանան ու կընկերանան իրար հետ։ Խնդիր չի ծագի։


Կարծես, թե շան տերը իրավացի էր։ Նրանք միասին մեծացան և ընկերացան։ Սովորական երևույթ էր շան հետ բակում նապաստակին տեսնելը։ Երեխաները ուրախանում էին։

Մի անգամ հանգստյան օրերին նապաստակի տերն իր ընտանիքի հետ մեկնեց, և նապաստակը մնաց մենակ։ Ուրբաթ օր էր։ Կիրակի երեկոյան շան տերն իր ընտանիքի հետ թեյում էր պատշգամբում, երբ ներս մտավ նրանց հսկայական շունը։ Ատամների մեջ հարևանի կապտած, արյունով ու հողով պատված նապաստակն էր, ամենավատն այն էր, որ նա սատկած էր։ Սեփականատերն ընտանիքի անդամների հետ հարձակվեցին իրենց շան վրա և քիչ մնաց սպանեին վերջինիս։

<<Հարևանը ճիշտ էր։ Հիմա ի՞նչ ենք անելու։ Նրանք մի քանի ժամից վերադառնում են>>, - հարցրեց ընտանիքի անդամներին հայրը։

Բոլորը նայեցին միմյանց։ Խեղճ շունը նվնվում ու լաց էր լինում՝ լիզելով իր վերքերը։

<<Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի նրանց երեխաների հետ>>,- խոսեց մայրը։

Երեխաներից մեկի մոտ միտք առաջացավ. <<Եկեք նապաստակին լավ լողացնենք, չորացնենք և դնենք բակում գտնվող իր բնում>>։

Քանի որ նապաստակը պատռված չէր, այդպես էլ արեցին։ Նապաստակին դրեցին բնի մեջ, գլուխը՝ թաթերի վրա, թվում էր, թե քնած է։ Իսկ հետո լսեցին, որ հարևանները վերադարձան։ Շան տերերը տուն մտան և փակեցին դուռը։ Մի քանի րոպե անց նրանք լսեցին հարևան երեխաների աղաղակները։ Գտել էին։ Մի երկու րոպե անց դուռը թակեցին։ Շեմքին կանգնած էր նապաստակի գունատ ու վախեցած տերը։ Թվում էր, թե նա հանդիպել է ուրվականի:

<<Ի՞նչ է պատահել։ Ի՞նչ է քեզ հետ կատարվում>>, հարցրեց շան տերը։

<<Նապաստակը… նապաստակը…>>, - կմկմաց նապաստակի տերը։

<<Սատկե՞լ է: Բայց այսօր ցերեկը նա այնքան ուրախ տեսք ուներ>>, - արձագանքեց շան տերը։

<<Նապաստակը ուրբաթ օրն է սատկել>>, - խոսեց նապաստակի տերը։

<<Ուրբաթ օ՞րը>>, - զարմացած հարցրեց շան տերը։

<<Մինչ մեր գնալը երեխաները նրան թաղեցին այգու վերջում, իսկ հիմա չգիտես ինչպես նա վերադարձել է իր բունը>>, - պատմեց նապաստակի տերը։

Շունը, որը ուրբաթ օրվանից փնտրում էր իր կորած մանկության ընկերոջը, վերջապես գտել էր նրան ու հողից հանել՝ փրկելու համար։ Նա տարել էր նապաստակին իր տերերի մոտ այն հույսով, որ վերջիններս կփկեն իր ընկերոջը։

Բարոյախրատականը

Երբեք չի կարելի նախապես դատել՝ առանց ստուգելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել։

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...