ՀԻՄԱՐ ՄՈՅՇԱՆ

Նոր ուսուցիչը, մտնելով դասարան, տեսավ, որ մի տղայի ծաղրում են՝ անվանելով հիմար Մոյշա: Ընդմիջմանն ուսուցիչը տղաներին հարցրեց, թե ինչու են նրանք այդ տղային հիմար անվանում։


- Որովհետև նա իսկապես հիմար է, պարոն ուսուցիչ։ Երբ նրան տալիս ենք ընտրության հնարավորություն հինգանոց մեծ մետաղադրամի կամ տասանոց փոքր մետաղադրամի միջև, նա միշտ ընտրում է հինգանոցը, քանի որ կարծում է, որ այն ավելի շատ է։ Ահա, ինքներդ տեսեք, - պատասխանեց տղաներից մեկը, հանեց երկու մետաղադրամները և առաջարկեց Մոյշային ընտրել։ Նա, ինչպես միշտ, ընտրեց հինգանոց մետաղադրամը։


-Ինչո՞ւ ընտրեցիք հինգանոց մետաղադրամը, այլ ոչ թե՝ տասանոցը, - հարցրեց զարմացած ուսուցիչը։

- Տեսնում եք, սա ավելի մեծ է, պարոն ուսուցիչ, - պատասխանեց Մոյշան։

Դասերից հետո ուսուցիչը մոտեցավ Մոյշային։

- Չե՞ք հասկանում, որ հինգանոց մետաղադրամը միայն չափերով է ավելի մեծ, իսկ տասանոց մետաղադրամով կարող եք ավելի շատ գնել, - հարցրեց ուսուցիչը։

- Իհարկե հասկանում եմ, պարոն, - պատասխանեց Մոյշան։

- Իսկ այդ դեպքում, ինչո՞ւ եք ընտրում հինգանոց մետաղադրամը, - կրկին հարցրեց ուսուցիչը։

- Որովհետև եթե ես ընտրեմ տասանոց մետաղադրամը, այդ հիմարները կդադարեն ինձ փող տալ,- ժպիտով պատասխանեց Մոյշան։ 

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...