ԵՐԿՈՒ ԳԱՅԼԵՐԸ

Մի անգամ մի ծերունի իր թոռնիկին հայտնեց կյանքի մի կարևոր ճշմարտություն. <<Յուրաքանչյուր մարդու մեջ կա պայքար․ այն շատ նման է երկու գայլերի պայքարին։ Մի գայլը չարն է, որի մեջ ամփոփված են ​​նախանձը, խանդը, ափսոսանքը, եսասիրությունը, փառասիրությունն և կեղծիքը, իսկ մյուս գայլը՝ բարին, նրա մեջ կա խաղաղություն, սեր, հույս, ճշմարտություն, բարություն և հավատարմություն:

Պապիկի խոսքերը լսելուց հետո թոռը մտածեց ու մեծ հետաքրքրասիրությամբ հարցրեց. <<Իսկ պապիկ, ո՞ր գայլն է հաղթում վերջում>>։

Ծերունին ժպտաց և պատասխանեց. <<Հաղթում է այն գայլը, որին կերակրում են>>:

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...