ԵՐԿՈՒ ՍԱՓՈՐՆԵՐԸ

Մի ժամանակ ապրում էր մի տարեց չինուհի, ով ուներ երկու մեծ սափորներ։

Նա ջրի համար միշտ աղբյուր էր գնում՝ սափորներն երկու ուսերից կախելով։

Դրանցից մեկը ճաք ուներ և ճանապարհին ջուրը կիսով չափ դատարկվում էր, իսկ մյուսն անթերի էր և տուն էր բերում ջուրն ամբողջությամբ։ Արդյունքում երկու տարի շարունակ ծեր կինը մեկ ու կես սափոր ջուր էր հասցնում տուն։

Անբասիր սափորը շատ էր գոռոզանում իր աշխատանքով, որի արդյունքում ճաքած սափորն ամաչում էր իր ճաքի համար և տխրում, որ միայն կարողանում է անել աշխատանքի կեսը։

Երկու տարի անց ճաքած սափորը, վստահ լինելով իր անօգտակարության մեջ, դիմեց ծեր կնոջը․ <<Ես ամաչում եմ իմ ճաքի համար, որից ջուրը միշտ հոսում է ամբողջ ճանապարհին։

Ծեր կինը ժպտաց և պատասխանեց․ <<Նկատե՞լ ես, որ քո ճանապարհի վրա ծաղիկներ են աճում, իսկ մյուս սափորի ճանապարհին` ոչ: Ես ծաղիկների սերմեր եմ տնկել ճանապարհի քո կողմում, քանի որ գիտեի քո թերրության մասին, որն իրականում մեծ առավելություն է: Արդյունքում, դու ջրում ես դրանք ամեն օր, երբ մենք տուն ենք վերադառնում: Երկու տարի անընդմեջ հրաշալի ծաղիկներ են աճել, որոնցով և կարող էի զարդարել տան սեղանը։ Եթե դու չլինեիր այնպիսին, ինչպիսին կաս, ապա այդ գեղեցկությունը չէր լինի և չէր զարդարի մեր տան ճանապարհը։

No comments:

Post a Comment

ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...