Մի անգամ մի գյուղացի եկավ Հինգ Շիի մոտ և շփոթված պատմեց իմաստունին իր դժբախտության մասին. <<Ուսուցիչ, ես ամաչում եմ խոստովանել, բայց ես սարսափելի խանդոտ եմ: Իմանալով, որ կինս հավատարիմ է ինձ, սիրող է և ազնիվ, ես ամեն օր տանջվում եմ խանդի զգացումից։ Նույնիսկ իմ երազներում ես տեսնում եմ հնարավոր մրցակիցներիս և նրանց կողմից կատարվող խարդախություններ։ Ինձ ուժասպառ են անում իմ մտքերը։ Ասա ինձ, ինչպես կարող եմ ազատվել այդ չարիքից>>:
Հինգ Շինը մի պահ մտածեց և ասաց. <<Ես լսել եմ, որ հարավում մի մարդ էր ապրում, ով ժառանգել էր մի գեղեցիկ բալի այգի: Ծառերի ճյուղերը այնպես էին ծաղկում գարնանը, որ ամբողջ տարածքը ծածկվում էր նուրբ վարդագույն թերթիկներից կազմված գորգով: Այդ մարդը խնամքով հոգ էր տանում իր այգու մասին, ջրում էր ու ավելի փարթամացնում ծառերը։ Արդյունքում բալենիներն այգու շուրջը կազմեցին ամուր պարիսպ, և այգու տերն ամեն անգամ առատ բերք էր հավաքում իր այգուց։ Եվ այսպես շարունակվեց, մինչ մի օր նրա մոտ եկավ մի չարակամ մարդ և ասաց. <<Ինչ գեղեցիկ այգի ունես, միայն ափսոս, որ գիշերները հաճախ գողերը նայում են քո այգու կողմը>>: Հետո չարակամը հեռացավ, բայց նրա խոսքերը մնացին՝ սուզվելով այգեպանի հոգու խորքը։ Այդ ժամանակվանից խեղճը կորցրեց իր հանգիստն ու քունը։ Գիշերը նա սկսեց նստած մնալ այգում և սպասել գողերին, իսկ ցերեկը, գիշերային պահակությունից ուժասպառ լինելով, քնում էր։ Որոշ ժամանակ անց ծառերը, որոնց ոչ ոք այլևս չխնամեց և չջրեց, սկսեցին չորանալ, և հյուսված ցանկապատը աստիճանաբար նոսրացավ։ Այսպես էլ խենթ այգեպանը գիշերներն անքուն մնաց և մոռացավ իր այգու պտուղների համը։
No comments:
Post a Comment