ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿՆ ՈՒ ԽՆՁՈՐԸ

Փոքրիկ աղջիկը իր ձեռքերում երկու խնձոր ուներ։ Մայրը մեղմ ձայնով և ժպտալով հարցրեց իր փոքրիկ արքայադստերը. <<Թանկագինս, կարո՞ղ ես խնձորներից մեկը տալ քո մայրիկին>>։

Աղջիկը մի քանի վայրկյան նայեց մորը, հետո հանկարծ կծեց մի խնձորը, իսկ հետո՝ մյուսը։


Կինը զգաց, թե ինչպես ժպիտը սառեց իր դեմքին և ջանաց ցույց չտալ իր հիասթափությունը։ Նա տխրեց, որ սիրելի դուստրը չի ցանկանում կիսվել իր հետ։

Եվ հանկարծ աղջիկը մեկնեց կծած խնձորներից մեկն ու ասաց. <<Մայրիկ, վերցրու, այս մեկն ավելի քաղցր է>>:

Բարոյախրատականը

Անկախ նրանից, թե որքան հասուն, փորձառու և բանիմաց եք, երբեք մի շտապեք դատել ուրիշներին: Տվեք նրանց բացատրվելու հնարավորություն: Այն, ինչ տեսնում եք, կարող է շատ խաբուսիկ լինել: Հաճախ տեսնելով միայն ընդհանուր պատկերը, մենք մոլորության մեջ ենք հայտնվում՝ չիմանալով դիմացինի գործողությունների իրական դրդապատճառները:

No comments:

Post a Comment

ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...