ՏԱՐԵՑ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ

Մի անգամ դասախոսություններից մեկի ընթացքում դասախոսը մեզ ներկայացրեց նոր ուսանողուհու։


Մի քանի րոպե անց ուսիս թեթեւ հպում զգացի։ Շրջվեցի և տեսա մի փոքրամարմին և նիհար տարեց կնոջ, որն այնքան անկեղծ ժպտաց ինձ, որ ակամայից լուսավորեց իր ժպիտով նաև իմ դեմքը։

<<Բարև գեղեցկուհի, ես Ռոզան եմ և 87 տարեկան եմ։ Կարո՞ղ եմ նստել կողքիդ>>, - ասած այդ կինը։ Ես ժպտացի և շարժվեցի՝ նրան տեղ տալու համար։


<<Իհարկե, նստեք։ Կարո՞ղ եմ իմանալ, թե ինչն է ձեզ համալսարան բերել այսքան երիտասարդ տարիքում>>,- կատակեցի ես։

<<Ես այստեղ եմ, որպեսզի գտնեմ հարուստ ամուսնու և շատ երեխաներ ծնեմ», - հակադարձեց հումորով տարեց կինը՝ ինձ աչքով անելով:

<<Իսկ եթե լո՞ւրջ>>,- կրկին հարցրեցի ես։ Ինձ գնալով ավելի ու ավելի էր դուր գալիս Ռոզան: Ինձ հետաքրքրում էր նրա՝ համալսարանում հայտնվելու դրդապատճառները։

<<Իսկ եթե լուրջ... Ես միշտ ցանկացել եմ բարձրագույն կրթություն ստանալ, այդ իսկ պատճառով էլ այստեղ եմ>>, - պատասխանեց Ռոզան:

Դասախոսություններից հետո մենք գնացինք ուսանողական ճաշարան և միասին ճաշեցինք։ Այդ օրվանից մենք երեք ամիս շարունակ ճաշեցինք միասին։ Ռոզան դարձել էր գրեթե բոլոր ուսանողական երեկույթների ակտիվ մասնակիցը։ Բոլոր ուսանողները մեծ հիացմունքով շփվում էին նրա հետ և միայն ակնածանք էին արտահայտում։

Կիսամյակի վերջում ուսանողների ավարտական երեկոյի ելույթ ունենալու պատիվը տրվեց Ռոզային։ Երբ նա քայլեց դեպի բեմահարթակը իր ձեռքի թղթերը թափվեցին գետին։

Ռոզան, մի փոքր շփոթվելով, փորձեց վերցնել դրանք, բայց միայն կարողացավ հավաքել մի քանիսը։

<<Ներեցեք ես այնքան ցրված եմ դարձել: Հանուն ամուսնուս ես թողեցի գարեջուր խմելը, սակայն վիսկիից այքան արագ եմ հարբում, այլևս հուշաթղթիկներս չեմ հավաքի, այնպես որ թույլ տվեք ասել ձեզ այն, ինչ մտածում եմ>>,- կատակեց նա։

Մինչ լսարանի ծիծաղը դադարեց, Ռոզան մաքրեց իր կոկորդը և սկսեց իր խոսքը. <<Մենք չենք դադարում խաղալ, քանի որ մեծանում ենք: Մենք մեծանում ենք, այդ իսկ պատճառով էլ դադարում ենք խաղալ: Ձեր հաջողության համար միայն մի քանի բաղադրիչներ կան, դրանք են՝ երիտասարդությունն ու երջանկությունը։ Ամեն օր դուք պետք է ժպտաք և կյանքում գտնեք ինչ-որ զվարճալի բան: Ձեզ երազանք է պետք։ Երբ դադարում ես երազել, մեռնում ես։
Մեր շրջապատում այնքան շատ մարդիկ կան, ովքեր մահացած են, և նրանք նույնիսկ դա չեն նկատում։ Ծերանալու և մեծանալու միջև հսկայական տարբերություն կա։ Եթե դուք 19 տարեկան եք և մեկ տարի անընդհատ պառկեք բազմոցին ու ոչինչ չանեք, կդառնաք 20 տարեկան։ Եթե ես մեկ տարի պառկեմ բազմոցին և ոչինչ չանեմ, կդառնամ 88 տարեկան։ Ծերանալու մեջ դժվար բան չկա։ Ծերանալու համար մեզ տաղանդ պետք չէ։ Տաղանդը նրանում է, որպեսզի կարողանանք փոփոխությունների շրջանում նոր հնարավորություններ բացահայտել: Ոչ մի բանի համար մի ափսոսացեք: Տարեցները սովորաբար չեն զղջում իրենց արածների համար, նրանք սգում են այն բաների համար, ինչ չեն հասցրել անել։ Մահից վախենում են միայն նրանք, ովքեր շատ ափսոսալու բաներ ունեն։>>

«Հարգանքներով Ռոզա» արտահայտությամբ իր խոսքն ավարտելուց հետո տարեց կինը վերադարձավ իր տեղը։ Բոլորս լռում էինք՝ մարսելով մեր լսածը։

Մեկ տարի անց Ռոզան ստացավ այն բարձրագույն կրթությունը, որի մասին այդքան երկար երազում էր։ Դրանից մեկ շաբաթ անց նա հանգիստ մահացավ քնի մեջ: Ավելի քան երկու հազար ուսանող եկան նրա հուղարկավորությանը՝ ի հիշատակ այն բանի, որ այդ փոքրամարմին պայծառ կինը նրանց սովորեցրեց լինել այնպիսին, ինչպիսին կարող են և ցանկանում են լինել:

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...