Երբ ապագա մաթեմատիկոս Ջորջ Դանցիգը դեռ ուսանող էր, նա շատ լուրջ էր վերաբերվում իր ուսմանը և հաճախ մինչև ուշ գիշեր արթուն էր մնում։
Մի անգամ դրա պատճառով նա քնած մնաց և 20 րոպե ուշացավ պրոֆեսոր Նեյմանի դասախոսությունից։ Աշակերտը գրատախտակից արագ արտագրեց երկու մաթեմատիկական խնդիրները՝ կարծելով, որ դրանք տնային աշխատանքներ են։ Խնդիրները շատ դժվար էին․ Ջորջից մի քանի օր պահանջվեց դրանք լուծելու համար, որից հետո իր գտած լուծումները ներկայացրեց պրոֆեսորին։
Պրոֆեսորը ոչինչ չասաց, բայց մի քանի շաբաթ անց առավոտյան ժամը 6-ին ներխուժեց Ջորջի տուն։ Պարզվեց, որ Ջորջը գտել էր մաթեմատիկայի՝ նախկինում անլուծելի երկու խնդիրների ճշգրիտ լուծումներն՝ առանց նույնիսկ ենթադրելու, թե դրանք ինչպիսի խնդիրներ են եղել։ Իր 20 րոպե ուշացման պատճառով նա չէր լսել գրատախտակին գրված երկու բարդագույն խնդիրների նախապատմությունը։
Մի քանի օրում նրան հաջողվեց լուծել ոչ թե մեկ, այլ երկու խնդիր, որոնք հազար տարի մտատանջում էին մաթեմատիկոսներին, որոնց լուծումն անգամ Էյնշտեյնը չէր կարողանում գտնել։
No comments:
Post a Comment