Ժամանակին մի քարագործ կար, որը հոգնել էր կիզիչ ճառագայթների տակ սարից քար հանելուց։
<<Ես հոգնել եմ այսպիսի կյանքից: Անընդհատ քար փնտրիր ու հանիր մինչև ուժասպառ լինելդ․․․ Դեռ ավելին այս կիզիչ արևին, որը միշտ վառում է: Ա՜խ, որքան կուզեի նրա տեղում լինել։ Ես կապրեի բարձր երկնքում, կլինեի ամենակարողը, տաքություն կտայի ու ամբողջ աշխարհը կողողեի իմ ճառագայթներով>>,- մտորեց քարագործը։
Եվ հրաշք տեղի ունեցավ ու նրա աղոթքը տեղ հասավ ու քարագործն անմիջապես վերածվեց արևի։ Նա ուրախացավ այն բանից, որ իր ցանկությունն իրականացավ։ Բայց վերջինս, ուրախությամբ ամենուր ուղարկելով իր ճառագայթները, նկատեց, որ ամպերը փակում են նրանց ճանապարհը։
<<Ինչու՞ արև լինեմ, եթե սովորական ամպերը կարող են փակել իմ ճառագայթների ճանապարհը։ Եթե ամպերն ավելի ուժեղ են, քան՝ արևը, ես կնախընտրեի ամպ դառնալ>>,- բացականչեց արև դարձած քարագործը։
Նա դարձավ ամպ: Պտտվեց ամբողջ աշխարհով մեկ, թռավ, անձրևեց, բայց հանկարծ մի քամի բարձրացավ և ցրեց նրան։
<<Քամին կարողանում է ցրել ամպերը, ուրեմն այն ավելի ուժեղ է, ես ուզում եմ քամի դառնալ>>,- որոշեց ամպ դարձած քարագործը։
Վերջինս վերածվեց քամու: Եվ նա փչեց ամբողջ աշխարհով մեկ: Նա բարձրացրեց փոթորիկներ, հողմեր և թայֆուններ: Սակայն նկատեց որ ինչ որ պատ փակում է իր ճանապարհը։ Այն շատ բարձր էր և ուժեղ: Դա սարի մի կողմն էր։
<<Ինչո՞ւ պետք է ես քամին լինեմ, երբ մի սար կարող է կանգնեցնել ինձ: Նա բոլորից ուժեղ է>>, ասած քամու վերածված քարագործը։
Վերջինս վերածվեց սարի։ Եվ հետո նա զգաց, որ ինչ-որ բան հարվածում ու ջախջախում էր իրեն: Մի բան, որն իրենից ուժեղ էր։ Երբ նայեց հարվածողին, շատ ցնցվեց, քանի որ վերջինս ևս փոքրիկ քարագործ էր․․․
No comments:
Post a Comment