- Ուսուցիչ, ասացեք ինձ, կա՞ այդպիսի մի օր, որն առավել բարենպաստ է նոր գործ սկսելու համար,- հարցրեց աշակերտներից մեկն ուսուցչին։
-Օ՞ր, - զարմացավ ուսուցիչը։
- Դե, միգուցե շաբաթվա մի օր կամ ամսաթիվ, - ավելացրեց հարց տվող աշակերտը։
- Ասում եք շաբաթվա մի օր… դե, իհարկե: Այդ օրը չորեքշաբթին է,- գլխով արեց ուսուցիչը և խորամանկ հայացքով նայեց աշակերտներին։
Նրանք վերցրեցին իրենց տետրերը և սկսեցին գրել ուսուցչի ասածը:
- Ինչո՞ւ չեք գրում, - ուսուցիչը խիստ հայացքով հարցրեց աշակերտներից մեկին, որն ուղիղ նստած ժպտում էր՝ նայելով վերջինիս:
- Որովհետև ես գիտեմ, թե հետո ինչ եք ասելու, ուսուցիչ,- պատասխանեց աշակերտը։
- Եվ ի՞նչ եմ ասելու, - հարցրեց ուսուցիչը՝ խոժոռ հայացքով բարձրացնելով ձեռքը։ Բոլոր աշակերտները քարացան։
- Ասելու եք երեքշաբթի, ուրբաթ, շաբաթ, երկուշաբթի, հինգշաբթի և կիրակի, - պատասխանեց նշումներ չանող աշակերտը:
- Դուք իրավացի եք, - ասաց ուսուցիչը, - միայն ես ուզում էի սկզբում ուրբաթ ասել, իսկ հետո երեքշաբթի։ Աշակերտներն աղմկեցին, ուրախանալով, որ իրենց դասընկերը գրեթե ամեն ինչ ճիշտ ասաց։
- Ուսուցիչ, հաջորդականությունն այդպի՞սին է, - հարցրեց աղմկող աշակերտներից մեկը։
Ուսուցիչը ուշադիր նայեց նշումներ չանող աշակերտին, ով գրեթե ճիշտ պատասխան էր տվել և ձեռքով նշան արեց՝ պատասխանեք։
- Բարենպաստ է միայն մեկ օրը, - ասաց աշակերտը, - և դա այսօրն է։
No comments:
Post a Comment