ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿԻ Է

- Այ հիմար, Լսե՞լ ես, թե ինչպես են զինվորներն անցնում այստեղով, - հարցրեց մարդը կույր ագարակատիրոջը։

- Այ կույր, այստեղով քայլե՞լ են զինվորներ, - մեկ րոպե անց հարցրեց մեկ ուրիշը։


- Պարոն, լսել ե՞ք այս ճանապարհով անցնող զինվորների ոտքի ձայնը, - քիչ անց հարցրեց երրորդը։

- Հարգելիս, խնդրում եմ, ասա ինձ, լսե՞լ ես, թե ինչ մարդիկ են անցել այս ճանապարհով, - հարցրեց վերջում մի մարդ, ով մոտեցավ կույր ագարակատիրոջը և ձեռքը դրեց ուսին։

Արդյունքում կույրը ճիշտ նկարագրեց իրեն հարցեր տվողներին՝ առաջինը զինվոր էր, երկրորդը՝ հրամանատար, երրորդը՝ գեներալ, չորրորդը՝ թագավոր։

Բարոյախրատականը

Բառերը բացահայտում են խոսողի դաստիարակության աստիճանը։ Լեզուն սրտի զենքն է. նա պահպանում է մարդու կյանքը: Չափազանց երկար ու դատարկ խոսակցությունները, բանբասանքները, մեծամիտ, կոպիտ և անզուսպ խոսքերն ուրիշի հասցեին, որոնք լի են զայրույթով և ատելությամբ ազդում են մարդու առողջության վրա և առաջացնում բացասական հույզեր նաև դիմացինի մոտ։ Նման խոսքերը ցավեցնում են, օտարում և կոպտացնում են հասցեատիրոջը։

Ինչո՞ւ են ասում, որ լռությունը ոսկի է։ Լուռ մարդը թշնամիներ չունի, թեև գուցե՝ ընկերներ ևս: Լռությունը հնարավորություն է տալիս մարդուն՝ խորանալու իր մեջ և բացահայտելու իր իսկ թերություններն ու սխալները։ Նա իրեն մեծարելու և ուրիշների մեջ թերություններ գտնելու հակվածություն այլևս չի ունենում։ Եթե դուք սայթաքում եք, դուք ինչ որ բանում ձախողվում եք, բայց երբ ձեր լեզուն է սայթաքում, դուք հարված եք հասցնում մեկ այլ մարդու հավատքին և երջանկությանը: Վերջինս Ձեր խոսքերից հետո կարող է երբեք չապաքինվել և մնալ վիրավորված։

Հետեւաբար, օգտագործեք ձեր լեզուն մեծ խնամքով: Որքան մեղմ խոսես, որքան քիչ խոսես, այնքան լավ քո և ուրիշների համար:

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...