ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին: Ավելի հեշտ է ինքդ սանդալներ հագնես, քան ամբողջ աշխարհը ծածկես գորգով։>>

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Մի անգամ մի երիտասարդ հարցրեց իմաստուն Սոկրատեսին, թե որն է հաջողության գաղտնիքը: Սոկրատեսը համբերատար լսեց երիտասարդի հարցը և ասաց նրան, որ առավոտյան պատասխանը ստանալու համար իրեն հանդիպի գետի մոտ: Հաջորդ առավոտ Սոկրատեսը խնդրեց երիտասարդին իր հետ մտնել գետի խորքը: Երբ նրանք մտան գետի մեջ, ջուրը շատ բարձրացավ։ Ի զարմանս երիտասարդի, Սոկրատեսը նրան ջուրը գցեց։

Երիտասարդը պայքարում էր ջրից դուրս գալու համար, բայց Սոկրատեսը ուժեղ էր և նրան այնտեղ պահեց, մինչև տղան սկսեց կապտել։ Այդ պահին Սոկրատեսը ջրից դուրս հանեց երիտասարդի գլուխը։ Երիտասարդը շնչակտուր խորը շունչ քաշեց։ Սոկրատեսը հարցրեց. «Ի՞նչ էիր ուզում ամենաշատը, երբ գլուխդ ջրի մեջ էր»: Երիտասարդը պատասխանեց. «Օդ»: Սոկրատեսն ասաց. «Դա է հաջողության գաղտնիքը: Երբ դու ուզում ես հաջողության հասնել այնքան շատ, որքան ուզում էիր օդ շնչել, երբ ջրի տակ էիր, այդ ժամ դրան կհասնես: Ուրիշ գաղտնիք չկա»։


Պատմվածքի բարոյախրատականը.

Բոցավառ ցանկությունը բոլոր ձեռքբերումների մեկնարկային կետն է: Ինչպես փոքր կրակը չի կարող շատ ջերմություն տալ, այնպես էլ թույլ ցանկությունը չի կարող մեծ արդյունքի հանգել:

ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ

-Կտեսնեմ, կհավատամ,-ասաց մարդը:



«Կհավատաս, կտեսնես», - ասաց տիեզերքը:

ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Ո՞րն է մեծահոգությունը:


-Դե, հասկանում ես, կան դրամապանակի չափ փոքր hոգիներ, որտեղ միայն կարելի է փող դնել։ Եվ կան այնպիսի հոգիներ, որոնցում տեղավորվում է երկինքը, երկիրը, մարդիկ և կենդանիները... Ահա որն է մեծահոգությունը:

ԸՆԾԱՆ

Խանութպանը կանգնած էր խանութի վաճառասեղանի հետևում և նայում էր փողոցին։ Մի փոքրիկ աղջիկ մոտեցավ խանութին և բառացիորեն հենվեց դրա պատուհանին: Երբ տեսավ այն, ինչ փնտրում էր, նրա աչքերը փայլեցին ուրախությունից...


Նա ներս մտավ և խնդրեց, որ իրեն ցույց տան փիրուզե ուլունքներով վզնոցը։

<<Քրոջս համար են: Կարո՞ղ եք դա գեղեցիկ փաթեթավորել:>>․ հարցրեց աղջիկը։

Սեփականատերն անվստահությամբ նայեց երեխային և հարցրեց․ <<Իսկ որքա՞ն գումար ունես:>>

Աղջիկը գրպանից մի թաշկինակ հանեց, բացեց այն և մի բուռ մանրադրամները լցրեց վաճառասեղանի վրա։ Մեծ հույսով նա հարցրեց. <<Բավարա՞ր է։>>

Սեղանին կար ընդամենը մի քանի մանր մետաղադրամ։ Աղջիկը հպարտությամբ շարունակեց. «Գիտե՞ք, ես ուզում եմ նվեր անել ավագ քրոջս։ Ինչ մեր մայրը մահացել է, քույրս մեզ է խնամում և իսկ իր համար ժամանակ չունի։ Այսօր նրա ծննդյան օրն է, և ես վստահ եմ, որ նա երջանիկ կլինի ստանալ նման ուլունքներով վզնոցը, դա շատ կհամապատասխանի իր աչքերի գույնին։

Խանութպանը վերցրեց ուլունքներով վզնոցը, մտավ խանութի խորքը, բերեց պատյանը, փիրուզե ուլունքներով վզնոցը դրեց դրա մեջը, ժապավենով փաթաթեց ու կապեց։

<<Վերցրու։>>․ ասաց աղջկան, << զգույշ տար>>։

Փոքրիկ աղջիկը դուրս վազեց և թռվռալով գնաց տուն։ Աշխատանքային օրը մոտենում էր ավարտին, երբ նույն խանութի շեմը հատեց մի երիտասարդ աղջիկ։ Նա վաճառասեղանին դրեց վաճառողին ծանոթ պատյանը, առանձին փաթեթավորված թուղթը ու գանդած ժապավենը:

<<Այս ուլունքներով վզնոցը այստե՞ղ են գնել: Որքա՞ն արժեն դրանք։>>

<< իմ խանութի ցանկացած ապրանքի արժեքը միշտ գաղտնի պայմանավորվածություն է իմ և հաճախորդի միջև>>․ ասաց խանութի սեփականատերը։

Աղջիկը շարունակեց. «Բայց քույրս ընդամենը մի քանի մետաղադրամ ուներ։ Իսկական փիրուզե ուլունքներով վզնոց է, այդպես չէ՞: Պետք է, որ շատ թանկ լինի։ Մենք չենք կարող գնել:

Խանութպանը վերցրեց ուլունքներով վզնոցը մեծ քնքշությամբ ու ջերմությամբ վերականգնեց փաթեթավորումը, տվեց աղջկան ու ասաց. «Նա վճարեց ամենաբարձր գինը…Ավելին, քան ցանկացած մեծահասակ կարող էր վճարել. նա տվեց ինձ այն ամենը, ինչ ուներ:

Լռություն տիրեց փոքրիկ խանութում, և երկու արցունքներ գլորվեցին աղջկա դեմքով մեկ, որը դողացող ձեռքի մեջ բռնել էր փոքրիկ կապոցը...

ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՎ ՄԵԿ ԲԱԺԱԿ ՋՈՒՐԸ

 Պրոֆեսորը վերցրեց մի բաժակ ջուրը, մեկնեց առաջ և հարցրեց իր ուսանողներին,- <<Ի՞նչ եք կարծում, որքա՞ն է կշռում այս բաժակը:>>


Լսարանում լսվեցին աշխույժ շշուկներ․․․

<<Մոտ 200 գրամ:>> <<Ոչ, միգուցե 300 գրամ:>> <<Միգուցե 500 գրամ>>, - սկսեցին հնչեցնել տարբեր պատասխաններ:

<<Ես իրականում չեմ կարող ասել, թե որքան է վերջինիս կշիռը, մինչև չկշռեմ: Բայց հիմա դրա կարիքը չկա։ Հարցս այսպիսին է, իսկ ի՞նչ կլինի, եթե ես բաժակն այսպես մի քանի րոպե պահեմ>>. հարցրեց պրոֆեսորը։

<<Ոչինչ>>․ լսվեց պատասխան լսարանից։

«Իրոք, ոչ մի սարսափելի բան չի լինի», - ավելացրեց պրոֆեսորը:




-Իսկ ի՞նչ կլինի, եթե այս բաժակը մեկնած ձեռքիս մեջ բռնեմ, օր․՝ երկու ժամ>>, - հարցրեց պրոֆեսորը։

<<Ձեր ձեռքը կսկսի ցավել>>,- լսվեց լսարանից։

<<Իսկ եթե ամբողջ օրը պահե՞մ>>,-կրկին հարցրեց պրոֆեսորը։

<<Ձեր ձեռքը կթմրի, դուք կունենաք մկանային ծանր խանգարում և կաթված: Հնարավոր է, որ ստիպված լինեք նույնիսկ հիվանդանոց տեղափոխվել>>,- ասաց ուսանողներից մեկը։

<<Ի՞նչ եք կարծում, բաժակի քաշը կփոխվի՞, երբ ես այն ուղղակի պահեմ ամբողջ օրը ձեռքիս մեջ>>,- հարցրեց պրոֆեսորը։

<<Ոչ>>,- շփոթված պատասխանեցին ուսանողները։

<<Իսկ ի՞նչ պետք է անել այս ամենը շտկելու համար>>, - հարցրեց պրոֆեսորը։

<<Պարզապես դրեք բաժակը սեղանին>>, - ժպիտով պատասխանեց ուսանողներից մեկը։

<<Ճիշտ եք,- Պրոֆեսորը պատասխանեց ուրախությամբ, - այդպես է և կյանքի բոլոր դժվարությունների ժամանակ։ Մի քանի րոպե մտածեք ինչ-որ խնդրի շուրջ, և այն կհայտնվի ձեր կողքին։ Մտածեք դրա մասին մի քանի ժամ շարունակ և այն ձեզ կվհատեցնի: Եթե ամբողջ օրը մտածեք, դա ձեզ կաթվածահար կանի։ Կարող եք մտածել խնդրի մասին, բայց դա, որպես կանոն, ոչ մի բանի չի հանգեցնի։ Նրա «քաշը» չի նվազի։ խնդրի լուծման միակ միջոցը գործողությունն է: Լուծեք այն կամ մի կողմ դրեք։ Իմաստ չկա հոգու մեջ ծանր քարեր կուտակել, որոնք ձեզ կաթվածահար են անում>>։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԹՈՄԱՍ ԷԴԻՍՈՆԻ ԿՅԱՆՔԻՑ

Մի օր երիտասարդ Թոմաս Էդիսոնը դպրոցից տուն վերադարձավ և մորը հանձնեց ուսուցչի կողմից ստացած նամակը։ Մայրիկը բարձրաձայն կարդաց նամակը որդուն՝ արցունքն աչքերին, - <<Ձեր տղան հանճար է։ Այս դպրոցը շատ քիչ է նրա համար, և այստեղ ուսուցիչներ չկան, ովքեր կկարողանան նրան ինչ-որ բան սովորեցնել։ Խնդրում եմ, սովորեցրեք նրան ինքներդ»։


Մոր մահից տարիներ անց (այդ ժամանակ Էդիսոնը դարի մեծագույն գյուտարարներից մեկն էր) նա մի օր զննեց իր հին ընտանեկան արխիվային նյութերը և տեսավ այդ նույն նամակը: Նա բացեց այն և կարդաց, - «Ձեր տղան մտավոր հետամնաց է, մենք այլևս չենք կարող նրան բոլոր մնացած աշակերտների հետ սովորեցնել նույն դպրոցում, ուստի խորհուրդ ենք տալիս, որ դուք ինքներդ զբաղվեք ձեր տղայի կրթությամբ։


Էդիսոնը մի քանի ժամ հեկեկաց։ Ապա իր օրագրում գրեց հետևյալը․ «Թոմաս Ալվա Էդիսոնը մտավոր հետամնաց երեխա էր, իր հերոս մոր շնորհիվ նա դարձավ դարի մեծագույն հանճարներից մեկը»:

ԱՆԿՈՒՄ

Աշակերտներից մեկը հարցրեց իր ուսուցչին. << Ուսուցիչ, ի՞նչ կասեիք, եթե իմանայիք իմ անկման մասին»։


<<Վեր կաց>>, - պատասխանեց ուսուցիչը։

<<Իսկ հաջորդ անգա՞մ>>, - հարցրեց աշակերտը։




<<Նորից վեր կաց>>, - կրկին պատասխանեց ուսուցիչը։

-Իսկ ինչքա՞ն կարող է այսպես շարունակվել՝ ընկնել և բարձրանալ:

«Ընկի՛ր և բարձրացիր, քանի դեռ ողջ ես»։ Ի վերջո, նրանք, ովքեր ընկել են և չեն բարձրացել, մահացած են։

ՄԱՐԴՈՒ ՀՈԳՈՒ՝ ԷՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Եթե դուք սիրում եք մարդուն արտաքին դիմագծերի համար, ապա երբ նա կորցնի իր գեղեցկությունը, կդադարեք սիրել։


Եթե դուք սիրում եք մարդուն փողի համար, ապա երբ սնանկանա, կդադարեք սիրել։

Միշտ կա մեկը, ով ավելի ուժեղ է, ավելի գեղեցիկ, ավելի վայելչակազմ և ավելի հարուստ:


Իսկ երբ սիրում եք մարդու հոգին՝ էությունը, երբեք չեք դադարի սիրել նրան, և նույնիսկ մահից հետո դուք միասին կլինեք, քանի որ մարդկանց հոգիները չեն մահանում։

Ի՞ՆՉՆ Է ՀԵՇՏ ԵՎ Ի՞ՆՉՆ Է ԴԺՎԱՐ

 Մի անգամ մի իմաստունի հարցրեցին, թե ինչն է դժվար աշխարհում:


<<Ճանաչել ինքդ քեզ>>,- պատասխանեց իմաստունը։




<<Իսկ ի՞նչն է հեշտ>>,- կրկին հարցրեցին իմասատունին։

<<Խորհուրդ տալ ուրիշներին>>, -պատասխանեց իմաստունը։

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ․․․

Փորձությունն է մի գինով թաս, 

Խմիր դու այն որպես Աստծո ձեռքից քեզ ընծա հասած՝ կյանքի քո էջերից մեկում առկա մի դաս։ 

Խմիր այն կարծես քեզ համար բերք է, 

Այն հոգիդ հարստացնող մի լավ ընդերք է․․․ 


Փորձությունները լինում են տարբեր․ թեթև և դաժան

Փորձությունն է կյանքին և դարման, և դեղ, և լուծում, 

 Այն մեզ կոփում է, ուժեղ դարձնում, 

Մենք նեղստրվում ենք, բայց ոտքի կանգնում։ 


Փորձությունների հաղթահարման հենց ճանապարհին, 

Նորանոր գույներով և ուղիներում ենք մեզ վերագտնում, 

Մենք մեծանում ենք, ու այն ամենը ինչ մեզ վախ էր ներշնչում, 

Հաղթահարման հետ դառնում է ոչինչ․․․


Կյանքը բերկրանք է և տառապանք է․ դա մի կրթական շատ մեծ հարթակ է․․․

Հոգեկերտվածքի մի մեծ դարբնոց է ու կառափնարան,  

Հոգու փորձության և հաղթահարման մի մեծ դպրատուն, 

Կյանքում չկա գեթ մեկ հոգի նախքան մեկնելը, որ մնա անգետ, անփորձ, անուսում․․․ 



հեղինակ՝ ԶԱՐՈՒՀԻ ՍԽՏՈՐՅԱՆ (ՍԶԱՐ)



ԱՍՏՎԱԾ ԱՌԱՋ....ՇԱՏ ՉՀՐՃՎԵՔ...

 Ես չեմ կարող իմ իսկ սրտին ստիպել չհեկեկալ, ցասում չապրել....

Երբ նայում եմ որոշ մարդկանց տհաս ու ապիկար, կեղծիք սիրող բութ դեմքերին,

Որոնք կարան ուրախանան քո իսկ մահով։ 


Ես չեմ կարում լոկ հասկանալ թե ինչի են որոշ մարդիկ այսքան շատ չար և լի ձութե հոգիներով...

Գոյի պայքար անցած իմ իսկ սիրտը չի հասկանում հենց այն մարդկանց 

Որոնք ցեխոտ իրենց հոգիներով, 

Ցեխ են շփում ուրիշների վրա էնպես, 

Որոնց կյանքի ուղին անցնել ապիկար են,

Եվ փոխարեն հենց այդ ուժեղ մարդկանց, ցեխապտույտ իրենց մարմիններով կգլորվեն մինչև անգամ մահվան մահիճ։

Իրենք ցեխոտ, արարքներով ցեխակծիկ, բայց պահում են իրենց կարծես ներոնից են նրանք օծվել հենց նոր։


Թույլ տվեք եւ չգիտակցել առկա համայն գորշությունը, 

Ես երբեմն չեմ պատկանում էս աշխարհին, 

Ես երբեմն մտքով ստեղ չեմ

Ծնված օրից հոգիս հաշտ չէ չարիքի հետ, 

Նա այլևս շատ է հոգնել քիչ մարդկանց մեջ մեծ թիվ կազմող ծպտյալ տականքներից, շատ ոխակալ ու դժնդակ գեհենածին վաստակներից…

Աստված առաջ շատ չհրճվեք….


Հեղինակ` ՍԶԱՐ 

Զարուհի Սխտորյան 



ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Մի ծերունու հարցրեցին. <<Հայրիկ, ի՞նչ է տխրությունը։>>

«Տխուր լինել նշանակում է անընդհատ մտածել քո մասին», - հակիրճ պատասխանեց ծերունին:

ՍԵՐԸ ԵՎ ԲԱԺԱՆՈՒՄԸ

Դաշտի եզրին կանգնած էին Սերը և Բաժանումը ու հիանում էին երիտասարդ զույգով։ Բաժանումն ասաց Սիրուն,- <<Արի պայման կապենք, որ ես նրանց կբաժանեմ>>։


«Սպասիր, թույլ տուր նրանց մոտենամ միայն մեկ անգամ, իսկ հետո դու կարող ես մոտենալ նրանց այնքան շատ, որքան ցանկանում ես, և այդժամ մենք կտեսնենք, թե արդյոք դու կարող ես նրանց բաժանել», -ասաց Սերը և Բաժանումը համաձայնվեց:

Սերը մոտեցավ երիտասարդ զույգին, հպվեց նրանց, նայեց նրանց աչքերի մեջ և տեսավ, թե ինչպես մի կայծ առաջացավ նրանց միջև...
<<Հիմա քո հերթն է>>, - ասաց Սերը և հեռացավ։


<<Ոչ, ես հիմա ոչինչ չեմ կարող անել, հիմա նրանց սրտերը լցված են սիրով, ես հետո կգամ նրանց մոտ>>, - պատասխանեց Բաժանումը։

Անցավ ժամանակ։ Բաժանումը մտավ տուն և տեսավ երիտասարդ մորը երեխան գրկում: Բաժանումը հույս ուներ, որ Սերն արդեն անցել է, այդ իսկ պատճառով էլ մտավ նրանց տուն։ Բայց երբ նայեց նրանց աչքերի մեջ տեսավ Երախտագիտություն: Բաժանումը շրջվեց և ասաց. «Ես հետո կգամ նրանց մոտ»:

Անցավ ժամանակ, Բաժանումը նորից հայտնվեց նրանց տանը։ Այդտեղ աղմուկ էին երեխաները, աշխատանքից տուն վերադարձավ հոգնած ամուսինը, իսկ մինչ այդ կինը հանգստացրեց իր երեխաներին։ Բաժանումը հույս ուներ, որ այդժամ ինքն անպայման կկարողանա բաժանել նրանց, չէ՞ որ այդ ընթացքում և՛ սերը, և՛ Երախտագիտությունը վաղուց պետք է անհետանային նրանց սրտերից: Բայց, նայելով նրանց աչքերի մեջ, նա տեսավ Հարգանք և Փոխըմբռնում: <<Ես ավելի ուշ կվերադառնամ>>, - ասաց Բաժանումը և դուրս եկավ:

Ժամանակը նորից անցավ։ Բաժանումը նորից նրանց տուն եկավ։ Նա նայում էր երեխաներին, որոնք արդեն մեծացել էին, ալեհեր հայրը երեխաներին ինչ-որ բան էր բացատրում, իսկ կինը խոհանոցում ինչ-որ բան էր պատրաստում։ Բաժանումը նայեց նրանց աչքերի մեջ և հիասթափված հառաչեց, քանի որ նա տեսավ այնտեղ Վստահություն: <<Ես հետո կգամ>>, -ասաց Բաժանումն ու դուրս եկավ:

Որոշ ժամանակ անց Բաժանումը նորից ներս մտավ նրանց տուն, նայեց ու տեսավ, որ այնտեղ թոռնիկներն էին վազում, իսկ բուխարու մոտ տխուր նստած էր մի ծեր կին։ Բաժանումը նայեց և մտորեց. <<Ահա և իմ ժամանակը եկավ>>: Նա ուզեց նայել ծեր կնոջ աչքերի մեջ, բայց վերջինս վեր կացավ ու դուրս եկավ տնից։ Նրան հետևեց Բաժանումը։ Շուտով ծեր կինն եկավ գերեզմանատուն և նստեց գերեզմանի մոտ։ Դա նրա ամուսնու գերեզմանն էր։

<<Կարծես ուշացա,- մտածեց Բաժանումը,- ժամանակն իմ փոխարեն իմ գործն արեց>>: Եվ Բաժանումը նայեց պառավի արցունքոտ աչքերին։ Եվ նրանց մեջ նա տեսավ միայն Սիրո, Երախտագիտության, Հարգանքի, Փոխըմբռնման և Վստահության հիշողություններ․․․

ԶՐՈՒՅՑ ԱՍՏԾՈ ՀԵՏ

<<Աստված, խոսիր ինձ հետ>>, - շշնջաց մարդը։


Եվ մարգագետնի խոտերը սկսեցին երգել: Բայց մարդը չլսեց։

<<Տեր Աստված, խոսիր ինձ հետ>>, - այս անգամ բղավեց մարդը։

Այդժամ որոտն ու կայծակը անցան երկնքի միջով։ Բայց մարդը չլսեց։ Նա նայեց իր շուրջը և ասաց․ <<Աստված, թույլ տուր տեսնել քեզ>>։


Եվ այդժամ աստղերը փայլեցին: Բայց մարդը դա ևս չտեսավ։ Նա նորից բղավեց. <<Աստված, ինձ ցույց տուր մի գեղեցիկ տեսարան>>:

Եվ գարունը նոր կյանք տվեց։ Բայց մարդը նույնիսկ դա չնկատեց, դրա փոխարեն հուսահատ լաց եղավ ու բացականչեց.<<Հպվի՛ր ինձ, Տե՛ր, և թույլ տուր ինձ իմանալ, որ դու այստեղ ես»։

Եվ դրանից հետո Աստված իջավ և դիպավ այդ մարդուն։ Բայց մարդն ուսին կանգնած թիթեռը հեռու քշեց և հեռացավ։

ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ

Մի ծեր կին անընդհատ լաց էր լինում։ Նրա ավագ դուստրն ամուսնացել էր հովանոցներ վաճառող առևտրականի հետ, իսկ կրտսերը՝ արիշտայի վաճառականի հետ։


Երբ ծեր կինը տեսնում էր, որ հաճելի եղանակ է և արևոտ է, լաց էր լինում ու մտածում. «Սարսափելի է: Եղանակն այնքան լավն է, որ ոչ ոք իմ աղջկա խանութից հովանոց չի գնի։
 Ի՞նչ անել»:

Եթե եղանակը վատանում էր և անձրև էր գալիս, ծեր կինը նորից լաց էր լինում, իսկ այս անգամ կրտսեր աղջկա համար. <<Եթե արիշտան արևի տակ չչորանա, կրտսեր աղջիկս այն չի կարող վաճառել, ի՞նչ անել>>։


Եվ այսպես, նա ամեն օր ցանկացած եղանակի սգի մեջ էր կամ ավագ, կամ կրտսեր դստրերի համար։ Մի անգամ նա հանդիպեց մի վանականի, ով խղճաց ծեր կնոջը և հետաքրքրվեց, թե ինչու է նա այդքան վշտացած լաց լինում: Կինը իր բոլոր վիշտերը փոխանցեց նրան, բայց վանականը միայն ժպտաց և ասաց. <<Դուք պարզապես փոխեք ձեր մտածելակերպը, քանի որ եղանակը ոչ մի կերպ չեք կարող փոխել։ երբ արևը շողում է, մի մտածեք ձեր ավագ դստեր հովանոցների մասին, այլ խորհեք ձեր կրտսեր դստեր լապշայի մասին, թե ինչպես արևի շնորհիվ ձեր կրտսեր աղջկա լապշան լավ կչորանա, և առևտուրը հաջող կընթանա։ Երբ անձրև է գալիս, մտածեք ավագ դստեր հովանոցների մասին, ասելով, թե ինչ լավ է, որ անձրև է գալիս, դստերս հովանոցները հավանաբար լավ կվաճառվեն»։

Ծեր կինը շատ ուրախացավ խորհրդից, շնորհակալություն հայտնեց վանականին և սկսեց գործել՝ համաձայն դրա: Այդ ժամանակվանից ի վեր նա այլևս լաց չէր լինում, այլ ամբողջ ժամանակ ուրախանում էր իր դուստրերի համար, ինչի շնորհիվ կյանքի ուրախությունները շատանում էին և իր, և իր դստրերի մոտ, որոնք նախկինում ոչ մի կերպ չէին կարողանում մխիթարել իրենց խեղճ մորը։

Բարոյախրատականը

Եթե չես կարողանում փոխել հանգամանքները, փոխիր քո վերաբերմունքը դրանց նկատմամբ: Պետք է միայն իրերին այլ տեսանկյունից նայել, և կյանքն այլ ուղղությամբ կընթանա:

ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄ

Մի օր մթնշաղին մի գյուղացի նստել էր իր աղքատ տան շեմին ու վայելում էր զովությունը։ Կողքին գյուղ տանող ճանապարհ կար։ Ճանապարհով անցավ մի մարդ, ով տեսնելով ծերունուն, մտածեց. <<Այս մարդը ծույլ է, չի աշխատում և ամբողջ օրը նստած է իր տան շեմին>>։


Քիչ անց հայտնվեց մեկ այլ ճանապարհորդ և մտածեց. <<Այս մարդը Դոն Ժուանն է։ Նա նստած է այստեղ, որպեսզի նայի անցնող աղջիկներին, միգուցե և նյարդայնացնում է նրանց>>։


Վերջում էլ անցավ գյուղ գնացող անտառապահը ու մտածեց. <<Այս մարդը տանջվող մարդ է, ամբողջ օրը քրտնաջան աշխատել է, հիմա էլ իր արժանի հանգիստն է վայելում>>։

... Իրականում մենք շատ բան չենք կարող իմանալ իր տան շեմին նստած գյուղացու մասին։ Ընդհակառակը, գյուղ մտած երեք ճամփորդների մասին շատ բան կարող ենք ասել․ առաջինը ծույլ էր, երկրորդը կնամոլ էր, երրորդը՝ ժրաջան աշխատող մարդ։

Այն ամենը, ինչ ասում եք, խոսում է ձեր մասին. հատկապես, երբ խոսում եք ուրիշներից:

Անդրադարձումը պաշտպանական մեխանիզմ է, որի դեպքում մարդը արտաքին աշխարհը ընկալում է՝ համաձայն իր ներաշխարհի:

ԱՅՆ, ԻՆՉՈՎ ԼՑՎԱԾ Է ՀՈԳԻՆ

Մի օր մի քանի հոգի միտումնավոր պախարակեցին մի մարդու, ով անցավ իրենց թաղամասով: Նա լսեց ամեն ինչ, բայց ժպտալով պատասխանեց ու առողջություն մաղթեց։ Ինչ-որ մեկը նրան հարցրեց. <<Դուք ժպտացիք և առողջություն մաղթեցիք այն մարդկանց, ովքեր վիրավորեցին ձեզ, ինչո՞ւ։

Մարդը պատասխանեց. <<Երբ գալիս եմ շուկա, կարող եմ ծախսել միայն դրամապանակիս պարունակությունը։ Մարդկանց հետ շփվելիս նույնն է. ես կարող եմ ծախսել միայն այն, ինչով լցված է իմ հոգին...

ԻՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ…

<<Եթե ինչ-որ մեկն ինձ վիրավորի ու փորձի սադրել, ես ի՞նչ պետք է անեմ>>,- հարցրեց աշակերտն ուսուցչին։


Ուսուցիչը մտածեց մի փոքր և ասաց․ <<Եթե ինչ-որ մեկը մոտենա քեզ ինչ որ նվերով, և դու չընդունես այն, ո՞ւմ կպատկանի նվերը:


<<Նվիրողին>>,— պատասխանեց աշակերտը։

<<Նույնը վերաբերում է նախանձին, ատելությանը և հայհոյանքին։ Քանի դեռ չես ընդունել դրանք, դրանք արտահայտողինն են>>, - ավելացրեց ուսուցիչը։ 

ՄԱՏԻՏԻ ՀԻՆԳ ՈՐԱԿԱԿԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

Երեխան նայում է, թե ինչպես է տատիկը նամակ գրում և հարցնում Է. <<Դու իմ մասին ե՞ս գրում?>>


Տատիկը դադարում է գրել, ժպտում է ու թոռնիկին ասում. <<Դու ուշակեցիր, ես գրում եմ քո մասին: Բայց կարևորն չէ այն, թե ինչ եմ գրում, այլ այն, թե ինչով եմ գրում։ Կուզենայի, որ, երբ մեծանաս, դառնաս այս մատիտի պես...>>։

Երեխան հետաքրքրությամբ նայում է մատիտին, բայց առանձնահատուկ ոչինչ չի նկատում և ասում է․ << Այն այնպիսին է, ինչպիսին բոլոր մատիտներն են:>>

Տատիկը պատասխանում է․ <<Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես նայում իրերին: Այս մատիտն ունի հինգ որակական հատկանիշներ, որոնք քեզ անհրաժեշտ են, եթե ցանկանում եք կյանքում ներդաշնակ ապրել ամբողջ աշխարհի հետ։
Նախ և առաջ դու կարող ես հանճար լինել, բայց երբեք չմոռանաս քեզ առաջնորդող ձեռքի գոյության մասին: Մենք այդ ձեռքին անվանում ենք վերերկնային ուժ։ Վստահիր նրան և սովորիր զգալ այն:
Երկրորդ, երբ ինձ պետք է լինում գրել, ես սրում եմ այն։ Այդ գործողությունը մատիտի համար ցավոտ է, սակայն այն ավելի նուրբ է սկսում գրել։ Ուստի, սովորիր դիմանալ ցավին՝ հիշելով, որ այն վեհացնում է քեզ։
Երրորդ. եթե դու մատիտ ես օգտագործում, ապա միշտ կարող ես ջնջել ռետինով այն, ինչ համարում ես սխալ: Հիշիր, որ ինքդ քեզ շտկելը վատ բան չէ։ Հաճախ դա միակ ճանապարհն է ճիշտ ուղու վրա մնալու համար:
Չորրորդ, մատիտի մեջ կարևորը ոչ դրա փայտն է, որից պատրաստված է, ոչ էլ՝ դրա ձևը, այլ ներսի գրաֆիտը: Այսպիսով, միշտ մտածիր այն մասին, թե ինչ է կատարվում քո ներսում:
Եվ վերջապես հինգերորդը, մատիտը միշտ իր հետևից հետք է թողնում։ Նույն կերպ դու ևս հետք ես թողնում քո ամեն վարմունքից հետո, հետևաբար մտածիր քո կողմից կատարվող ամեն քայլի մասին:>>

ՋՐՀՈՐՆ ՈՒ ԱՎԱՆԱԿԸ

Մի անգամ ավանակն ընկավ ջրհորը ու սկսեց բարձր զռալ՝ կանչելով օգնություն։ Ավանակի զռոցը լսելուն պես տերը մոտ վազեց և անճարությունից ձեռքերի ափերը լայն բացեց, չհասկանալով, թե ինչպես կարող է ավանակին ջրհորից հանել։


Այնուհետև տերը մտածեց հետևյալ կերպ. <<Իմ ավանակն արդեն ծեր է և նրա սատկելուն քիչ է մնացել, իսկ ես վաղուց էի ուզում նոր երիտասարդ ավանակ գնել։ Այս ջրհորն արդեն ամբողջությամբ չորացել է, ու ես վաղուց էի ուզում փակել այն ու նորը փորել։ Ուրեմն ինչո՞ւ միանգամից չազատվեմ երկուսից էլ, կլցնեմ ջրհորը հողով և դրա հետ մեկտեղ կթաղեմ ավանակին։>>


Առանց երկար-բարակ մտածելու՝ նա հրավիրեց իր հարևաններին, բոլորով միասին վերցրեցին իրենց բահերը և սկսեցին հողը լցնել ջրհորը: Ավանակն անմիջապես հասկացավ, թե ինչ է կատարվում և սկսեց բարձր զռալ, բայց մարդիկ ուշադրություն չդարձրեցին վերջինիս աղերսանքին և լուռ շարունակեցին հողը ջրհորը լցնել։

Թեև շատ շուտով ավանակը լռեց։ Երբ տերը նայեց ջրհորին, նա տեսավ հետևյալ պատկերը. ավանակի մեջքին լցրած ամեն հողի բուռը, նա թափել էր մեջքի վրայից և ոտքերով գետնին հավասարացրել։ Որոշ ժամանակ անց, ի զարմանս բոլորի, ավանակը վերևում էր և արդյունքում ջրհորից դուրս ցատկեց։

Բարոյախրատականը

Միգուցե ձեր կյանքում էլ են եղել բազմաթիվ անախորժություններ, և հետագայումը կյանքը հնարավոր է, որ նորերն ուղարկի: Եվ երբ անախորժությունն ընկնի ձեր ուսերի վրա, հիշեք, դուք կարող եք այն թափահարել և դրա միջոցով մի փոքր ավելի վերելք ապրել։ Եվ արդյունքում դուրս գալ ամենածանր իրավիճակներից ավելի շահած։

ՄԿԱՆ ԹԱԿԱՐԴԸ

Մի օր մուկը նկատեց, որ ֆերմայի տերը մկան թակարդ է տեղադրել։ Նա այդ մասին պատմեց հավին, ոչխարին և կովին։ Բայց նրանք բոլորը պատասխանեցին. <<Մկան թակարդը քո խնդիրն է, մեզ չի վերաբերում>>։


Քիչ անց մի օձ ընկավ մկան թակարդը, արդյունքում կծեց ֆերմերի կնոջը։ Փորձելով բուժել նրան՝ կնոջ համար հավից ապուր պատրաստեցին։ Հետո էլ մորթեցին ոչխարին, որ կերակրեն բոլոր նրանց, ովքեր եկել էին հիվանդատես։ Իսկ վերջում էլ մորթեցին կովին, որպեսզի թաղման ժամանակ կերակրեն հյուրերին։


Եվ այս ամբողջ ընթացքում մուկը դիտում էր պատի անցքից և մտածում այնպիսի բաների մասին, որոնք ոչ մեկի չեն վերաբերում։

Բարոյախրատականը

Եթե ինչ-որ բան ուղղակիորեն չի վերաբերում Ձեզ, մի կարծեք, որ հնարավոր չէ, որ Դուք ևս արդյունքում տուժեք:

ՎԻՐԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Մի անգամ ուսուցիչն ու աշակերտն անցնում էին գյուղական ճանապարհով: Տեսնում են իրենց դիմացից եկող, ամբողջովին դյուրագրգիռ վիճակում գտնվող մի մարդու, որը գրեթե հուզված հայհոյում էր։


<<Ի՞նչ է պատահել, բարեկամ>>, - հարցնում է ուսուցիչը։

<<Ինչ-որ սրիկա ինձ ուղղակի վերջին խոսքերով վիրավորեց և առանց որևէ հիմնավոր պատճառի։ Ես Ի՞նչ էի արել իրեն>>,- պատասխանեց անցորդը։


«Նա չէր կարող քեզ վիրավորել», - պատասխանեց ուսուցիչը:

<<Ինչպե՞ս չէր կարող, եթե վիրավորեց>>,-զարմացավ անցորդը․ <<Դուք նույնիսկ չեք ճանաչում նրան, և առաջին անգամ եք տեսնում ինձ: Ինչպե՞ս կարող եք ձեր ասածը հիմնավորել:

Ուսուցիչը մի կողմ անցավ, ինչ-որ պահ նայեց գետնին, հետո կռացավ, ինչ-որ բան վերցրեց ու բարձրացրեց ու մոտեցավ անցորդին, բռունցքը փակ ձեռքն առաջ պարզեց և ասաց․ <<Վերցրեք, սա Ձեզ անպայման կօգնի>>։

Վերջինս ինքնաբերաբար մեկնեց ձեռքը, վերցրեց առաջարկվող առարկան, բայց տեսնելով, որ դա բզեզ է, վախեցավ ու դեն նետեց միջատին։

<<Սա ինչ է նշանակում>>, - վրդովվեց անցորդը։

«Կներեք, բարեկամ, ես չէի ուզում Ձեզ վախեցնել: Բայց իմ աշակերտը հաստատ ունի այն, ինչ Ձեզ հարկավոր է>>, ասաց ուսուցիչը։

Եվ դառնալով դեպի աշակերտը՝ ասաց. «տուր այս արժանի պարոնին այն, ինչ մենք գտել ենք, երբ հանգստանում էինք այգում>>։

<<Ի՞նչ է դա>>, հարցրեց անցորդը․ <<եթե այլ տհաճ բան պետք է առաջարկեք, ես չեմ վերցնի>>:

Աշակերտը արձակեց ուսապարկը և հանեց մի խնձոր։ Անցորդը տարակուսելով նայեց գեղեցիկ ու հյութեղ մրգին ու համոզվելով, որ ոչ մի տհաճ անակնկալ չի սպասվում, շնորհակալություն հայտնեց, բայց չվերցրեց։

<<Ինչո՞ւ չեք վերցնում, իսկ բզեզը վերցրեցիք>>, - հետաքրքրվեց Ուսուցիչը:

<<Բզեզը մեխանիկորեն վերցրեցի, ի վերջո չգիտեի, թե ինչ եք տալու ինձ։ Իսկ խնձորն ինձ պարզապես պետք չէ>>, - պատասխանեց անցորդը։

<<Կյանքում էլ է այդպես. հաճախ մենք առանց վարանելու ընդունում ենք այն, ինչ մեզ պետք չէ և նույնիսկ տհաճ է, նույնը և՝ վիրավորանքի դեպքում։ Դրա համար էլ ես ասացի, որ այդ մարդը չէր կարող Ձեզ վիրավորել՝ առանց Ձեր իսկ միջնորդության՝ վիրավորանքի ընդունման։

ՎԱՐԴՆ ՈՒ ՓՇԵՐԸ

Մի անգամ մի մարդ վարդ տնկեց, նվիրվածությամբ խնամեց ու ջրեց․․․ Մի քանի շաբաթ անց տեսավ միայն վարդի փշերն ու չբացված փոքրիկ բողբոջը: Մտածելով, որ փշերով պատված բույսից ոչ մի գեղեցիկ ծաղիկ չի կարող աճել, տխրեց և այլևս չջրեց վարդը... ծաղիկը չորացավ՝ չհասցնելով ծաղկել:

Աստվածային բոլոր որակակական հատկանիշները մեր մեջ դրված են ի ծնե, դրանք հասունանում են միայն մեր սխալների՝ մեր փշերի միջոցով:


Մեզանից շատերը նայում են իրենք իրենց և տեսնում միայն այդ «փշերը»՝ սխալները։ Եվ հուսահատվում են՝ մտածելով, որ իրենք արժանիքներ չունեն։

Օգնեք ուրիշներին հասկանալ, որ նրանք կարող են հաղթահարել իրենց սխալները: Միայն դրանից հետո վերջիններս կկարողանան իսկապես ծաղկել․․․

ԱՆՄԵՂՆԵՐՆ ՈՒ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

Հարևան տներում ապրում են երկու տարբեր ընտանիքներ։ Մի տանն անընդհատ վիճաբանում են, իսկ մյուսում միշտ լռություն ու փոխըմբռնում է տիրում ։


Մի օր կինը, նախանձելով հարեւան ընտանիքում տիրող խաղաղությանը, ամուսնուն ասում է. <<Գնա հարեւանների մոտ ու տես, թե նրանք ինչ են անում, որ միշտ իրենց մոտ ամեն ինչ կարգին է։


Ամուսինը գնում է, թաքնվում ու նայում է։ Տեսնում է, թե ինչպես է հարևանի կինը լվանում հատակը, սակայն ինչ որ բան վերջինիս ուշադրությունը շեղում է և նա վազում է խոհանոց։ Այդ պահին հարևանին ամուսինը շտապ տուն էր մտել և, չնկատելով ջրով դույլը, շուռ էր տվել։

Հարևանի կինը մոտենում է իր ամուսնուն ու ներեղություն է հայցում․ <<Կներես սիրելիս, ես եմ մեղավոր։>>

<<Չէ, կներես, ես եմ մեղավոր>>,- պատասխանում է ամուսինը։

Այդ ամենը տեսած մարդը տխրում է ու վերադառնում է տուն։

Տանը կինը հարցնում է․ <<Ի՞նչ տեսար>>։

<<Հասկացա այն, որ իրենց տանն ամենքը մեղավոր են, իսկ մեր տանը բոլորը ճիշտ են>>, պատասխանում է ամուսինը։

ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...