Մի առավոտ Չինգիզ խանն իր շքախմբով գնաց որսի։ Նրա ուղեկիցները զինվել էին նետ ու աղեղներով, իսկ իր ձեռքին պահել էր իր սիրելի բազեին։ Ոչ մի հրաձիգ չէր կարող համեմատվել բազեի հետ, քանի որ այն զոհին տեսնում էր երկնքից, որտեղ ոչ մի մարդ չէր կարող հասնել։
Եվ չնայած որսորդների եռանդուն ջանգերին՝ նրանցից ոչ ոք ոչինչ չորսացին։ Հիասթափված Չինգիզ խանը վերադարձավ իր ճամբար, և որպեսզի իր վատ տրամադրությամբ բացասաբար չազդի իր ընկերների վրա, նա մենակով իր բազեի հետ հեռացավ իր շքախմբից։
Չինգիզ Խանը շատ երկար մնաց անտառում և հոգնածությունից ու ծարավից ուժասխառ եղավ։ Այդ տարի տեղի ունեցած երաշտի պատճառով գետերը ցամաքել էին, և ոչ մի տեղ հնարավոր չէր գտնել մի կում խմելու ջուր։ Նա հանկարծ նկատեց ժայռից իջնող ջրի բարակ շիթ։ Անմիջապես մի ձեռքով հանեց հանեց արծաթյա թասը, որը միշտ իր մոտ էր, և դրեց առվի տակ ու երկար սպասեց, մինչև այն լցվի մինչև ծայրը։ Բայց երբ նրա թասը լցվեց մինչև վերջ, մյուս ձեռքին նստած իր բազեն թափահարեց թևերը և թասը շպրտեց մի կողմ։
Չինգիզ խանը զայրացավ։ Բայց իր սիրելի բազեին ոչինչ չարեց և մտածեց, որ այն ևս ծարավից տանջվում է։ Նա վերցրեց թասը, սրբեց այն և նորից դրեց ջրի տակ։ Դեռ կիսով չափ չլրացած, բազեն նորից այն գցեց ներքև։
Չինգիզ խանը թեև պաշտում էր իր բացեին, բայց չէր կարող նման անհարգալից վերաբերմունք հանդուրժել։ Նա հանեց իր սուրը, իսկ մյուս ձեռքով բարձրացրեց թասը և դրեց ջրի տակ՝ մի աչքը պահելով ջրի, մյուսը՝ բազեի վրա։ Սակայն բազեն նորից թափահարեց իր թևերը և թասը շուռ տվեց վերջինիս ձեռքից։ Այս անգամ Չինգիզ Խանը իր սրով սպանեց թռչունին։ Հետո տեսավ, որ հոսքը դադարել է։ Որոշելով ամեն կերպ հասնել ակունքին՝ նա սկսեց մագլցել ժայռը։ Շատ արագ հայտնաբերեց ակունքը, բայց ջրի մեջ տեսավ պառկած ու սատկած մի օձ` այդ վայրերում ապրող բոլոր օձերից ամենաթունավորը: Եթե այդ ջրից խմեր, կենդանի չէր մնա։
Չինգիզ խանը վերադարձավ ճամբար՝ մեռած բազեն ձեռքին։ Հրամայեց բազեի արձանը կառուցել մաքուր ոսկուց՝ մի թևի վրա փորագրելով հետևյալը․ <<Նույնիսկ երբ ընկերդ անում է այնպիսի բաներ, որոնք քեզ դուր չեն գալիս, նա մնում է քո ընկերը>>, իսկ մյուս թևին փորագրվեց հետևյալը․ <<Այն, ինչ արվում է զայրույթի պահին, լավ հետևանք չի կարող ունենալ>>։
No comments:
Post a Comment