ԼԱՎ Է

Մի աֆրիկացի թագավոր ուներ մտերիմ ընկեր, որի հետ մեծացել էր։ Թագավորի ընկերը կյանքի և բացասական, և դրական իրավիճակներում սովորություն ուներ ասելու՝ լավ է։


Մի օր թագավորը որսի դուրս եկավ։ Մինչ որսի դուրս գալը նրա ընկերը նախապատրատեց և լցրեց բոլոր հրացանները, սակայն հրացաններից մեկը սխալ էր լցվել, արդյունքում, երբ թագավորը ընտրեց հրացաններից հենց այդ մեկը ու կրակեց, նրա բութ մատը պոկվեց։ Ներկա գտնվելով իրավիճակին՝ ընկերը, ինչպես միշտ, ասաց՝ լավ է։ Թագավորը պատասխանեց՝ ոչ, լավ չէ, և ընկերոջը բանտ գցեց:


Անցավ մոտ մեկ տարի, թագավորը որսի դուրս եկավ մի տարածքում, որտեղ կարծում էր, որ ոչ մի վտանգ չկար։ Բայց մարդակերները նրան գերի վերցրեցին և իր հպատակների հետ և տարան իրենց գյուղ։ Ձեռքերը կապեցին, վառելափայտ կուտակեցին, ցիցեր դրեցին և բոլոր գերի վերցրածներին կապեցին ցիցերի վրա։ Երբ նրանք մոտեցան կրակ վառելու, նկատեցին, որ թագավորի ձեռքի բութ մատը բացակայում է։ Քանի որ մարդակերները սնահավատություն ունեին, որ չի կարելի ուտել այն մարմինը, որն անդամահատված է, թագավորին արձակեցին ու բաց թողեցին։

Վերադառնալով տուն՝ նա հիշեց իր մատը կորցնելու դեպքը և զղջաց ընկերոջ հետ վատ վարվելու համար։ Նա անմիջապես գնաց բանտ՝ ընկերոջն ազատ արձակելու համար։

- Դու ճիշտ էիր, լավ էր, որ ես մնացի առանց մատի, -ասաց թագավորը և պատմեց այն ամենը, ինչ հենց նոր տեղի էր ունեցել։

- Շատ եմ զղջում, որ քեզ բանտարկել եմ,- ավելացրեց նա։

— Ոչ,— ասաց ընկերը,— լավ եք արել։

- Ինչո՞ւ էս այդպես խոսում, արդյո՞ք ճիշտ էր, որ բանտ նստեցիր, - զարմացած հարցրեց թագավորը։

- Եթե ես բանտում չլինեի, ես կլինեի Ձեզ հետ, - ժպիտով պատասխանեց ընկերը։

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...