ՀԱՅՐՆ ՈՒ ՈՐԴԻՆ ԵՎ ԻՐԵՆՑ ԱՎԱՆԱԿԸ

Մի անգամ հայրն ու որդին ավանակի հետ ցերեկվա շոգին շրջում էր քաղաքի փոշոտ փողոցներով։ Հայրը նստած էր ավանակի վրա, իսկ որդին քայլում էր կողքով՝ ավանակի սանձը բռնած։


- Խե՜ղճ տղա,- ասաց մի անցորդ,- նա հազիվ է կարողանում ավանակի սանձը բռնած քայլել իր փոքրիկ ոտքերով: Ինչպե՞ս կարող ես այդքան ծույլ լինել ու նստած մնալ ավանակի վրա, երբ տեսնում ես, որ տղադ ամբողջովին հյուծվել է: Հայրը սրտին մոտ է ընդունում նրա խոսքերը և, Երբ նրանք հասնում են փողոցի անկյուն, նա իջնում է ավանակից և ասում որդուն, որ նստի։




Շատ շուտով նրանք հանդիպում են մեկ այլ անցորդի, որը բարձր ձայնող աղաղակում է.

- Ինչ խայտառակություն։ Ջահել տղան սուլթանի պես նստած է ավանակ վրա, իսկ խեղճ ծեր հայրը վազում է նրա հետևից։

Տղան շատ տխրում է այդ խոսքերից և խնդրում հորը նստել ավանակի վրա՝ իր հետևում։

-Լավ մարդիկ, դուք տեսե՞լ եք նման բան, բարձրաձայնում է մի կին, - այդ աստիճան տանջել խեղճ կենդանուն։ Ավանակի մեջքն արդեն ծանրությունից կախ է ընկել, իսկ ծեր ու երիտասարդ անգործներն այնպես են նստել ավանակի վրա, որ կարծես բազմոց լին, դժբախտ արարած։

Հայր ու որդի, առանց խոսքի ասելու, ամոթից շիկնած իջնում են ավանակի վրայից։ Նրանք հազիվ մի քանի քայլ են անում, երբ մի այլ անցորդ սկսում է հեգնել նրանց.

-Ինչո՞ւ ձեր ավանակը ոչինչ չի անում, ոչ մի օգուտ չի բերում։ Նույնիսկ ձեզանից ոչ մմեկին իր վրա չի տանում։

Հայրը ավանակի վրա մի տուկ ծղոտ է կապում ու, ձեռքը դնելով որդու ուսին, ասում է․

- Ինչ էլ որ անենք, միշտ կգտնվի մեկը, ով մեզ հետ համաձայն չի լինի: Կարծում եմ, որ ինքներս պետք է որոշենք, թե ինչպես ենք ճանապարհորդում։

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...