ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

- Հայրիկ, ես հոգել եմ, այնքան ծանր է իմ կյանքը, այնպիսի դժվարություններ ու խնդիրներ ունեմ, ես միշտ հոսանքին հակառակ եմ շարժվում, ուժ չունեմ... ի՞նչ անեմ, - բողոքեց դուստրն իր հորը։

Հայրը պատասխանելու փոխարեն կրակի վրա դրեց երեք միանման կաթսաներով ջրեր, մեկի մեջ գցեց գազարներ, մյուսի մեջ՝ ձվեր, իսկ երրորդի մեջ էլ լցրեց սուրճ։ Որոշ ժամանակ անց ջրից հանեց գազարներն ու ձվերը, իսկ սուրճն էլ լցրեց բաժակի մեջ։


-Ի՞նչը փոխվեց, կարո՞ղ ես ասել, - հարցրեց հայրը դստերը։

- Ձուն և գազարը եփվեցին, իսկ սուրճն էլ լուծվեց ջրի մեջ, - պատասխանեց աղջիկը:

- Ոչ, աղջիկս, դա այդպես է միայն առաջին հայացքից: Նայիր կոշտ գազարներին, դրանք մնալով եռացող ջրի մեջ, դարձան փափուկ և ճկվող, իսկ դրա փոխարեն փխրուն և հեղուկ ձուն կարծրացավ։ Արտաքնապես ձուն չի փոխվել, միայն փոխվել է վերջինիս ներքին կառուցվածքը՝ նույն անբարենպաստ հանգամանքների՝ եռացող ջրի ազդեցության տակ։ Այդպես լինում է նաև մարդկանց հետ․ արտաքուստ ուժեղները կարող են թուլանալ և ճկվել, իսկ թույլ ու փխրուն մարդիկ՝ ուժեղանալ, - բացատրեց հայրը։

- Իսկ սուրճը՞,- հարցրեց դուստրը։

- Այն ավելի հետաքրքիր է: Սուրճը լիովին լուծվեց անբարենպաստ միջավայրում և փոխեց այն՝ եռացող ջուրը վերածելով հաճելի ըմպելիքի։ Կան հատուկենտ մարդիկ, ովքեր անձամբ փոխում են առկա հանգամանքները և դարձնում իրականությունն ավելի գեղեցիկ՝ դասեր քաղելով անցած անբարենպաստ հանգամանքներից…

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...