ԱՌԱԿ ԴԺՈԽՔԻ ԵՎ ԴՐԱԽՏԻ ՄԱՍԻՆ

Մի օր մի մարդու բախտ վիճակվեց տեսնել Աստծուն: Փորձելով պարզել իրեն ամենաշատը հուզող հարցը՝ նա հարցրեց.


- Աստված, ես կցանկանայի տեսնել դրախտն ու դժոխքը:


Աստված բռնեց մարդու ձեռքից և տարավ երկու դռների մոտ։ Բացելով առաջին դուռը, նրանք տեսան մի մեծ կլոր սեղան, որի կենտրոնում դրված էր հսկայական աման: Ամանը լցված էր զանազան ուտելիքներով, որոնք շատ ախորժելի էին ։ Մարդիկ նստած էին սեղանի շուրջ, թվում էր, թե ուժասպառ են, հիվանդ կամ սովամահ են լինում։ Յուրաքանչյուրի ձեռքին կար երկար պոչով գդալ։ Նրանք հեշտությամբ կարողանում էին ուտելիքը վերցնել, բայց չէին կարող գդալը հասցնել բերանին։ Այդ դժբախտ տեսարանն ուղղակի սարսափելի էր։

- Դուք հենց նոր տեսաք դժոխքը, - ասաց Աստված:

Նրանք եկան երկրորդ դռան մոտ։ Բացելով այն՝ նրանք տեսան նույն կլոր սեղանը և նույն մեծ ամանը՝ դրված մեջտեղում և լցված համեղ ուտելիքներով։ Սեղանի շուրջ հավաքված մարդիկ ունեին նույն երկար պոչով գդալներից։ Բայց բոլորը գոհ էին, կուշտ էին ու երջանիկ էին։

- Ես չեմ հասկանում, - ասաց մարդը։

- Շատ պարզ է, - պատասխանեց Աստված, - երկրորդ սեղանի շուրջ հավաքվածները սովորել են կերակրել միմյանց, ի տարբերություն՝ առաջին սեղանի հավաքվածների։

Բարոյախրատականը

Դժոխքն ու Դրախտը նույն են, կարևորը մարդու էությունն է։

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...