Մի խանութի վաճառական մուտքի դռան վրա փակցրեց «Վաճառվում են կատվի ձագեր>> գրվածքով թուղթը։ Այն գրավեց երեխաների ուշադրությունը, և մի քանի րոպե անց խանութ մտավ մի փոքրիկ տղա։ Ողջունելով վաճառողին՝ նա երկչոտ ձայնով հարցրեց կատվի ձագերի գինը։
- Եռեսունից հիսուն մետաղադրամ,- պատասխանեց վաճառողը:
Երեխան հառաչելով ձեռքը մտցրեց գրպանը, հանեց դրամապանակն ու սկսեց հաշվել իր փողերը։
- Ես հիմա ընդամենը երկու մետաղադրամ ունեմ, - տխուր ասաց նա, - Խնդրում եմ, կարո՞ղ եմ գոնե նրանց տեսնել։
Վաճառողը ժպտաց և մեծ տուփից հանեց կատվի ձագերին։
Հայտնվելով ազատության մեջ կատվի ձագերը մլավեցին և փախան: Նրանցից միայն մեկը հետ մնաց։ Եվ ինչ-որ տարօրինակ ձևով ձգում էր իր հետևի ոտքը:
- Ասացեք ինձ, իսկ այս կատվի ձագը որքա՞ն արժե, - հարցրեց տղան։
- Վաճառողը պատասխանեց, որ այս կատուն ոտնաթաթի բնածին արատ ունի, որը, ըստ անասնաբուժի, ամբողջ կյանքում չի անցնելու։
Տղան, դա լսելով, անհանգստացավ և ասեց․
- Ես կուզենայի հենց նրան գնել։
- Ծիծաղում ես տղա։ Այս կենդանին արատ ունի: Ինչի՞դ է պետք: Սակայն եթե այդքան խղճում ես նրան, ուրեմն ձրի վերցրու, ձրի կտամ,- ասաց վաճառողը։
Այստեղ, ի զարմանս վաճառողի, տղայի դեմքը այլայլվեց և նա հաստատակամորեն ասաց․
- Ոչ, ես չեմ ուզում անվճար վերցնել: Այս կատվի գինը ճիշտ նույնն է, ինչ՝ մյուսները: Եվ ես պատրաստ եմ վճարել նրա համար: Ես փողը կբերեմ։
Զարմացած նայելով երեխային՝ վաճառողի սիրտը թուլացավ և ասաց․
-Տղա՛ս, դու ուղղակի ոչինչ չես հասկանում։ Այս խեղճը երբեք չի կարողանալու մյուս կատուների նման վազել, խաղալ ու թռչկոտել։
Այս խոսքերը լսելուց հետո տղան տաբատը բարձրացրեց և ծալեց ձախ ոտքի վրա։ Վաճառողը ապշահար տեսավ, որ տղայի ոտքը ահավոր ծռված էր և ամրացված էր մետաղական օղակներով։
Երեխան նայեց վաճառողին.
- Ես երբեք չեմ կարողանա վազել և ցատկել։ Իսկ այս կատվի ձագին պետք է մեկը, ով կհասկանա, թե որքան դժվար է իր համար, և ով կաջակցի նրան,- ասաց տղան դողդոջուն ձայնով։
Վաճառասեղանի հետևում վաճառականը հուզմունքից սկսեց կծել իր շրթունքները։ Արցունքները հոսեցին նրա աչքերից... Կարճ լռությունից հետո նա ստիպեց իրեն ժպտալ և խոսել․
- Տղա՛ս, ես կաղոթեմ, որ բոլոր կատվի ձագերն ունենան այնպիսի լայնսիրտ հիանալի տեր, ինչպիսին դու ես:
No comments:
Post a Comment