ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մի հայր մեծացնում էր իր երկու դստրերին, բայց ամենից շատ սիրում էր ավագ դստերը։ Նա շատ գեղեցիկ էր․ դեմքը վարդագույն էր, ձայնը՝ քաղցր, մազերը՝ գանգուր։

- Դու քնքուշ ես, ինչպես պարտեզի վարդը, - ասում էր հայրը՝ հիանալով ավագ դստրով:
Կրտսեր դուստրը նույնպես լավն էր և հնազանդվող, բայց հայրը նրան չէր սիրում․ նրա դիմագծերը կոպիտ էին, ձեռքերի մաշկը՝ տնային գործերից չորացած: Ուստի հայրը նրան քիչ էր գովաբանում և ստիպում էր ավելի շատ աշխատել։

Մի անգամ հոր հետ դժբախտություն տեղի ունեցավ որսի ժամանակ. ատրճանակը պայթեց հենց ձեռքերում։ Պայթյունից այրվեցին, իսկ բեկորներից էլ վնասվածքներ ստացան և ձեռքերը, և դեմքը։ Բժիշկը վիրակապեց նրա ձեռքերն ու դեմքը։ Հայրն անօգնական դարձավ, այլևս ոչինչ ոչ տեսնում էր, ոչ էլ կարողանում էր ինքնուրույն ուտել։

Կրտսեր դուստրն ասաց.

- Մի անհանգստացիր, հայրիկ, ես կլինեմ քո ձեռքերն ու աչքերը, մինչև դու լավանաս:

Նա սկսեց իր հորը բուժել բուժիչ թեյերով և հատուկ սննդակարգով: Մի ամբողջ տարի կրտսեր դուստրը խնամեց իր հորը։ Ձեռքերի վերքերը արագ ապաքինվեցին, բայց աչքերը երկար ժամանակ պահանջեցին ամոքվելու համար։ Երբ հայրը խնդրում էր ավագ դստերը նստել իր կողքին, վերջինս միշտ զբաղված էր լինում․ մեկ շտապում էր այգում զբոսնելու, մեկ էլ՝ ժամադրության։

Վերջապես վիրակապը հանեցին հոր աչքերից ու նա տեսավ իր երկու դստրերին, որոնք կանգնած էին իր դիմաց։ Ավագը նուրբ գեղեցկուհի էր, իսկ կրտսերը՝ սովորական արտաքինով։

Հայրը գրկեց իր կրտսեր դստերը և ասաց.

-Շնորհակալ եմ, աղջիկս, խնամքի համար, նախկինում չգիտեի, որ դու այդքան նուրբ ես։

-Կարծում եմ, որ ես շատ ավելի նուրբ եմ, — բացականչեց ավագ դուստրը։

- Իմ հիվանդության շնորհիվ ես հասկացա, որ նրբությունը պայմանավորված է ոչ թե մաշկի փափկությամբ, այլ՝ վարքագծով,- պատասխանեց հայրը։

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...