Աղքատի կինը կարագ էր պատրաստում և այն վաճառվում էր նպարեղենի խանութին։ Կինը կարագը պատրաստում էր մի կիլոգրամ կշիռ ունեցող գնդերով։ Նպարավաճառին կարագի գնդերը վաճառելուց հետո աղքատը գնում էր տան համար անհրաժեշտ իրեր։
Մի օր նպարավաճառը կասկածեց, թե արդյոք կարագի քաշը ճիշտ է, և կշռեց յուրաքանչյուր կարագի գունդը։ Պարզվեց, որ գնդերի կշիռը 900 գրամ է։ Նպարավաճառը բարկացավ և հաջորդ օրը, երբ աղքատը եկավ իր մոտ, ասաց․ <<Ես քեզանից այլևս կարագ չեմ գնելու, քանի որ դու ինձ 1 կգ կարագի գնդեր վաճառելու փոխարեն վաճառում ես 900 գրամի չափով>>։
Աղքատը տխրեց ու, գլուխն իջեցնելով, ասաց. <<Մենք կշեռք չունենք, բայց ես, քեզանից շաքար գնելով, գործածեցի դրա կշիռն իմ կարագի գնդերը չափելու համար։
Բարոյախրատականը
Հիշիր, որ հենց քո չափով էլ, քեզ կչափեն։
No comments:
Post a Comment