Մի անգամ աշակերտը եկավ ուսուցչի մոտ և հարցրեց.
- Ուսուցիչ, ի՞նչ տարբերություն կա խելացի և հիմարի մարդու միջև:
Խաղաղ, արևոտ առավոտ էր։ Ուսուցիչն այդ պահին կանաչ թեյ էր խմում և մտորում հավերժության մասին: Այնուամենայնիվ, որպեսզի պատասխանի աշակերտի հարցին, նա մի կողմ դրեց իր անավարտ թեյի բաժակը, վեր կացավ և աշակերտի հետ դուրս եկավ։ Ուսուցիչն աշակերտին տարավ լեռան այն լանջի մոտ, որը վերջերս մասամբ փլուզվել էր և լեռան ստորոտին մեծ թվով քարեր էին կուտակվել։ Այդ ամենը ցույց տալուց հետո ուսուցիչը աշակերտին ասաց, որ բոլոր քարերը բարձրացնի լեռան գագաթը: Աշակերտը դրանք բարձրացրեց ամբողջ օրը, իսկ ուսուցիչն, այդ ընթացքում ծառի ստվերում նստած, կարդաց մեծ փիլիսոփա Դա Նուի աշխատությունը՝ ձեռքի աջ և ձախ ափերի տարբերությունների մասին: Աշակերտը շատ հոգնեց աշխատանքից, բայց մայրամուտին գործն արդեն վերջացրեց։ Նա մոտեցավ ուսուցչին և, մեծ հպարտությամբ զեկուցելով կատարած աշխատանքի մասին, հարցրեց.
- Ուսուցիչ, հիմա կարո՞ղ եմ իմանալ իմ հարցի պատասխանը։
-Ոչ,- պատասխանեց ուսուցիչը,- դու դեռ պատրաստ չես:
- Իսկ այդ դեպքում ինչո՞ւ պետք է այս բոլոր քարերը վերև բարձրացնեի, - դժգոհությամբ հարցրեց աշակերտը։
- Ահա և պատախանդ,- ասաց ուսուցիչը՝ բարձրացնելով իր ցուցամատը,- խելացի մարդը այս հարցը կտար նախքան քարեր բարձրացնելը:
No comments:
Post a Comment